Copy SMS

Ընտանիք, ծնողներ և մենք

Ընտանիք, ծնողներ և մենք…Այս ամենը փոխկապակցված է մեզ համար, որովհետև մեզ համար այս աշխարհում կա ծնող, կա ընտանիք ու մենք` մեր սեփական անձով: Ինչպես ասում են, ամեն երեխա իր ընտանիքի ճիշտ պատկերն է:Իսկ ի՞նչ ենք ստանում մենք մեր ծնողներից և առհասարակ ընտանիքից: Մենք մեր ընտանիքում առաջին հերթին ձևավորվում ենք որպես մարդ, մարդ , ով որոշ պահպանողական կամ սովորական հարցերում նույն կարծիքը կունենա, մեր ընտանքի շնորհիվ ստանում ենք դաստիարակություն, վարվելաձև և մարդուն բոնորոշ այլ հատկանիշներ: Ընտանիքը մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում, իսկ ծնողից այն կողմ աշխարհ չկա:Տարբեր ընտանիքներ տարբեր են, ինչպես ասում են, ընտանիքը նման է մի ներքին միջավայրի , որտեղ նրա կառուցվածքը իմանալու համար առնվազն պետք է այդ ընտանքի բնակիչներից լինել: Իսկ ծնողները…Ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար հանդիսանում են մի ամուր հիմք, մենք մեր կյանքն առանց նրաց չենք պատկերացնում:Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում մեզ տալիս են ամեն ինչ: Չխնայելով նույնիսկ իրենց առողջությունը` զոհ են գնում ամեն բանի, զիջում են կյանքում շատ բաներ, բայց մեզ , մեզ ոչնչից հետ չեն պահում:Մեր կողքին են լինում մեր ծնված պահից, ուղղակի անհնար է մոռանալ քո մոր ունեցած ամեն անքուն գիշերը ու այդ ամենից հետո անհնար է երախտագիտություն չունենալ դեպի ծնողը կամ հայրերը, ովքեր միշտ` ամեն դժվար պահին, մեր կողքին են լինում, մեզ համար ամեն դուռ են բացում , իսկ մի՞թե չարժե այսպիսի ծնողների առջև չխոնարհվել, արժե, ու այդ ամենը պետք է անել ամեն օր` հարգանքի նշան , սիրո նշան , երախտիքի նշան մեր ծնողներին:Մեր ծնողներն են մեզ տալիս ուսման մեզ աջակցում, մեզ իսկական ,հասուն ,կայացած , խելացի , հասարակությանը պիտանի մարդ դարձնում:Միշտ իմացեք, բոլոր ծնողները նույն բանն են ցանկանում , որ իրենց երեխան միշտ լինի ուրախ , առողջ, երջանիկ, իր նպատակին հասած, մարդ դարձած,բացառվում է այնպիսի ծնող, որ այս ամենը կհերքի… Իսկ մենք` այս ամեն ինչին արժանացողներս ,պետք է ուղղակի միշտ նրանց կողքին լինենք, նրաց առաջ գլուխ խոնարհենք ու ուղղակի ասենք .<<Սիրելի ծնոնղե՜ր, մենք ձեր ցանկացած մարդն ենք դարձել այսօր` հասուն ու կայացած, իսկ այս ամենը միայն ձեր շնորհիվ է, միայն ձեր, դուք մեր կյանքում միայն լավ բարեկամներ եղաք մեզ համար` մեզ համար կապեցիք կյանքի մեծ կամուրջներ ու այդ կամուրջների վրա մեզ մարդ դարձեցիք: Միայն մի բան կասենք. <<ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…. Շնորհակալ ենք, որ դուք կաք…>>

                                  Ընտանիք, ծնողներ և մենք - Շնորհակալ, ենք, որ, դուք, կաք,


                                  Ընտանիք, ծնողներ և մենք - Շնորհակալ, ենք, որ, դուք, կաք,
                                  Ընտանիք, ծնողներ և մենք - Շնորհակալ, ենք, որ, դուք, կաք,
                                  Ընտանիք, ծնողներ և մենք - Շնորհակալ, ենք, որ, դուք, կաք,

7

3

1463

  • Merishok
    2013-05-20 18:01:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Gohar
    2013-05-20 18:02:09
    (ծաղիկ)
  • (L)...(A)...♥```
    2013-06-24 19:08:46
    lavna postt apres es mek2 sgat havaneci