Copy SMS

Ես չեմ վախենում սխալվել

Ես չեմ վախենում սխալվել - սեր, ամերիկա, դաոաչան

Ռուզաննան ընդամենը 21 տարեկան էր, երբ առաջին անգամ հիասթափվեց: Նա բացահայտեց մի նոր աշխարհ, որն իր խոսքով նման չէր իր պատկերացումներին:Ես չեմ վախենում սխալվել - սեր, ամերիկա, դաոաչանԱռաջին սիրո հիշողությունները թարմ էին, երբ հանդիպեց Արսենին: Ընկերուհիներով գնացել էին զբոսնելու: Արսենը ևս այնտեղ էր ՝ իր ընկերների հետ. «Պաղպաղակ գնելու ժամանակ մեր հայացքները միամիտ հանդիպեցին իրար ու չգիտես ինչու՞ ժպտացինք: Մոտեցավ վաճառողն ու հարցրեց, թե ով ինչ տեսակ պաղպաղակ է ուզում: Նա զիջեց ինձ, հետո խոսակցության մեջ մտավ պաղպաղակի, եղանակի և ժամանցի հետ կապված: Մեր ընկերների մոտ վերադառնալու ճանապարհին խոսում էինք՝ կարծես հազար տարվա ծանոթներ լինեինք,-ասում է նա ու հավելում,- Այո, այո, այնպիսի տպավորություն էր ինձ մոտ, որ նրան նախկինում տեսել եմ, ճանաչում եմ: Գուցե 6-րդ զգայարանս էր հուշում, որ մենք դեռ հանդիպելու ենք, որ շփվելու ենք ու ճանաչենք իրար»: Ես չեմ վախենում սխալվել - սեր, ամերիկա, դաոաչանԱյ քեզ զուգադիպություն. նրանք հանդիպում են Ազատության հրապարակում, կրկին ժպտում են: Հետո տղան, անջատվելով իր ընկերական խմբից, նշան է անում աղջկան՝ կանչելով իր մոտ և ասում. «Խնդրում եմ սխալ բաներ չմտածես, պարզապես քեզ շատ հավանեցի որպես մարդ, հետո էլ կարծում եմ ՝ սա ճակատագիր է, որ մենք ուր գնում, իրար ենք հանդիպում: Կուզենայի շփվել քեզ հետ, որպեսզի չկասկածես, որ իմ մտքին ուրիշ բան կա, նախորոք ասեմ ընկերուհի ունեմ…»,-ասում է Արսենը: Նա նաև հավելում է, որ կցանկանար նրան ծանոթացնել իր ընկերուհու հետ, միասին մտերմություն անել և այլն: «Ես սկզբում ահավոր շփոթվեցի՝ մտածելով, թե ինչ կմտածեն նա և նրա ընկերները, բայց չգիտեմ ինչո՞ւ համաձայնեցի և հետո չփոշմանեցի»: Առաջին հանդիպմանը Արսենը խոստումը չկատարեց. ընկերուհու հետ չներկայացավ, մի քանի ժամադրություններից հետո միայն խոստովանեց, որ իրականում ընկերուհի չունի, խաբել է անհրաժեշտությունից դրդված: «Ինձ վատ զգացի, որ այդքան ժամանակ ստել է, բայց միևնույն ժամանակ շատ ուրախացա, որովհետև համարյա սիրահարվել էի, բայց մտածելով, որ ընկերուհի ունի, ինքս իմ սրտի առաջ արգելքներ էի դրել»: Տղան հենց այդ օրն առաջարկություն է անում Ռուզաննային. «Ես հիասթափված էի իմ առաջին սիրուց, բայց ինձ թվում էր, որ նրա հետ այդպես չի լինի, երևի դա պայմանավորված էր այն վստահաությամբ, որ զգում էի նրա նկատմամբ: Ես որոշեցի, որ եթե պիտի էլի սխալվեմ, թող սխալվեմ, հաստատ չեմ զղջա»: Երկու տարի է անցել, Ռուզաննան հավաստիացնում է ՝չի զղջում, Արսենի շնորհիվ հասկացել է, թե ինչ է իրական սերը. «Սերը չի թողնում, որ դու տխրես, վատ զգաս, սերը քեզ հասկանում է, զիջում և աջակցում: Հիմա կարող եմ ասել՝ ես երջանիկ եմ»,-ասում է նա: Ես չեմ վախենում սխալվել - սեր, ամերիկա, դաոաչան

10

7

3300

  • ϯRetreaT♥ϯ
    2013-05-21 16:12:27
    (լավ) (լավ) (լավ)
  • Vard
    2013-05-21 17:54:41
    իսկ ես վախենում եմ :)
    • ♥˙•·
      2013-05-21 17:57:18
      :( ԵՐԲԵՔ ՄԻ ՎԱԽԵՑԻ ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ
  • ✞ ✞
    2013-05-21 21:19:11
    վերնագիրը շատ լավներ իրոք Ես չեմ վախենում սխալվել
  • ZEPI
    2016-07-20 16:50:09
    շատ հուզիչեր