4 պատճառ, թե ինչու Հայաստանը Եվրատեսիլ 2013 մրցույթում գրավեց վերջից 18-րդ տեղը
Չորս սուբյեկտիվ պատճառ թե ինչու Հայաստանը Եվրատեսիլ 2013 մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը: Գոռի տաղանդի և նրա փայլուն կատարումի մասին ոչ ոք կասկած չունի և 2-րդ կարծիք այստեղ չի կարող լինել: Ինչքան էլ ինքս շատ եմ հավանում Գոռին որպես երգիչ` միշտ էլ նշել եմ Դորիանսի մասին, որ հայերեն երգերը շատ քիչ են նրանց երգացանկում ու շատ է նմանակումը արտասահմանյան մի քանի լեգենդար խմբերի` անուններ չնշեմ: Տղաները բոլորը շատ տաղանդավոր են, սակայն Հայաստանում շատ դժվար է այդ տաղանդը դրսևորել էֆֆեկտիվ ձևով` առանց մեծ գումարներ ծախսելու: Սա ուղղակի թեմայից դուրս հիմա անցնեմ պատճառներին: 1. Երգի սխալ, շատ սխալ ընտրություն (ինչքան էլ հեղինակը աշխարահռչակ մարդ է, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դա այստեղ ոչ մի կապ չունի), 2. Գոռը պետք է մասնակցեր առանձին` ոչ խմբով, քանի որ բացի վոկալից, ոչ մի գործիք կենդանի չկա այստեղ, իմաստ չուներ նման ձևով ներկայանալ, 3. շոուի բացակայություն: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ որ Գոռը նման չէ Եվրապական քույրիկի տեսքով տղաներին` որոնց շատ են սիրում աղջիկները և ինչու չէ տղաները նույնպես(եթե կարելի է իրենց տղա անվանել): Ուստի այս բացը պետք է ծածկվեր շոույով, 4. ընտրական փուլի բացակայություն: Եթե հույսերս դնում ենք սփյուռքի վրա ապա պետք է նաև մասնակից ուղղարկելուց առաջ հաշվի առնենք մեր հայրենակիցների կարծիքը և կատարենք նորմալ, արդար քվեարկությամբ ընտրություն` այսինքն քվեարկություն ոչ Հայաստանում, այլ սփյուռքում պլյուս անաչառ ու ժողովրդական ժյուրի: Հիմա անեմ իմ եզրակացությունը. բոլոր ասում են, որ սա քաղաքականություն է, բայց այս դեպքում քաղաքական ոչինչ ես չեմ տեսնում կոնկրետ Հայաստանի հետ կապված: Ինձ համար արվեստի մեջ թշնամիներ չկան, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան լավ է երգում ու ներկայանում, ես երբեք չեմ կարող ասել որ վատն են, ուղղակի չեմ քվեարկի նրանց օգտին և վերջ` հասկանալի պատճառներով: Ուսումնասիրելով արտասահմանյան ֆորումներ շատ չնչին մի քանի կարծիք գտա Հայաստանի ու Հայաստանի մասնակցության մասին, այսինքն այստեղից հետևություն, որ երգը այնքան չհիշվող է եղել, որ նույնիսկ չի տպավորվել մարդկանց մոտ: Կարճ ու կոնկրետ ներկայացրել ենք վատ երգ, հիանալի կատարում և 0-ի հավասար շոու: Մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ ու նորից կրկնում, որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
I ♥ U
2013-05-24 12:11:35Tony Montana
2013-08-02 00:39:17I ♥ U
2013-05-24 12:12:24ℳy ℒiƒℯ ℳy ℛuℓℯ
2013-05-24 12:18:17I ♥ U
2013-05-24 12:21:07ℳy ℒiƒℯ ℳy ℛuℓℯ
2013-05-24 12:28:08ℳy ℒiƒℯ ℳy ℛuℓℯ
2013-05-24 13:52:30L♥(i was happy)♥...
2013-05-25 10:33:58ℳy ℒiƒℯ ℳy ℛuℓℯ
2013-05-25 10:34:25L♥(i was happy)♥...
2013-05-25 10:35:23ℳy ℒiƒℯ ℳy ℛuℓℯ
2013-05-25 21:54:21