Copy SMS

Սպիտակ «Նիվայի» վարորդը փորձել է ահաբեկել դիտորդին

Սպիտակ «Նիվայի» վարորդը փորձել է ահաբեկել դիտորդին - Սպիտակ ,«Նիվայի», վարորդը, փորձել է ,ահաբեկել ,դիտորդին


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է հրապարակել ստացված ահազանգերը:

Հիդրոմելիորատիվ քոլեջում տեղակայված 3/21 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ մյուսը մնացել է տարածքում, չի հեռացել։ Այնուհետև նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։


Ընտրատեղամասի մոտ շրջող դիտորդին է մոտեցել սպիտակ «Նիվա», իսկ մեքենայի միջից մարդիկ փորձել են ահաբեկել դիտորդին։

08/23 տեղամասում` թիվ 191 դպրոց, Բ-3 թաղամաս, քաղաքացին փորձել է քվեատուփ նետել մեկից ավելի քվեաթերթիկ, ինչի առթիվ հանձնաժողովի նախագահը քվեասենյակ է հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, կազմվել է արձանագրություն:

Ի դեպ իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր ստացվում են 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:

08/23 տեղամասում քվեարկության քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել տուփը, սակայն բռնվել է, ոստիկանությունը արձանագրություն է կազմել միջադեպի կապակցությամբ:


4

3

2623

  • Bright Moon
    2013-05-25 22:33:41
    Ահա թե որն է սպիտակ նիվայի զորությունը :)
  • anchapahasik♥
    2014-01-01 10:33:21
    արա դե նիվից լավ ավտո չկա նիվեն ուրիշա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)