Copy SMS

Գեղեցիկ լինելու խորհուրդներ

Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներ


Յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ լինել: Ամսագրերի փայլփլուն էջերից ու էկրաններից մեզ միշտ ժպտում են գեղեցիկ աղջիկներ, որոնք պարզապես շողում են ու վարակում իրենց տրամադրությամբ: Թվում է, թե գեղեցիկ ծնվում են, սակայն դա բոլորովին այդպես չէ: Գեղեցիկ լինել կարող է ցանկացած աղջիկ, անհրաժեշտ է միայն իմանալ, թե ինչպես:



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներՄաքուր օդին զբոսնելն օգտակար է, ուստի աշխատիր ամեն օր մի քանի րոպե տրամադրել զբոսանքին: Գեղեցիկ լինելու համար անհրաժեշտ է մաշկի բջիջներն ապահովել թթվածնով: 



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներՄարմնամարզությունը կօգնի մարմինը բարեկազմ պահպանել և ազատվել հոգնածության զգացումից: Ֆիզիկական վարժությունները պետք է իրենց տեղն ունենան յուրաքանչյուր աղջկա առօրյայում:  Որքան շատ շարժվես, այնքան լավ: Ֆիզիկական ակտիվությունը մեզ էներգիա է տալիս, ավելանում են ուժերը, մկաններն ավելի ճկուն են դառնում, ինչը թույլ է տալիս զգալ, թե որքան կատայալ է մեր մարմինը: Էլ չենք խոսում այն մասին, որ մարզվելիս նիհարում ենք ու ձգվում:  



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներԱշխատիր կարգավորել քնի ռեժիմը, որպեսզի քնի անբավարարությունը տեղ չունենա դեմքիդ վրա: Կնճիռներ, դեմքի անառողջ գույն, պարկեր աչքերի տակ, հոգնածություն, քնկոտություն և գլխացավ. ահա թե ինչի կարող է հանգեցնել անկանոն քունը: Քնելուց առաջ անպայման օդափոխիր սենյակդ և ձգտիր քնել մինչ կեսգիշերը:  


Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներ


Սնվիր ճիշտ և չափի մեջ: Մի չարաշահիր ուտելիքները, սակայն և սովամահ մի արա քեզ: Սխալ սնվելը վատ է անդրադառնում մաշկի վրա: Ճարպոտ, տապակած և աղի ուտելիքների, գազավորված ըմպելիքների չարաշահումը վնասակար է մաշկի և կազմվածքի համար: 



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներԵթե ցանկանում ես գեղեցիկ լինել, ապա ստիպված ես մոռանալ ծխելու մասին: Ծխախոտը շատ վատ է ազդում մաշկի և կազմվածքի վրա: Դիմահարդարման ոչ մի թանկարժեք պարագա չի թաքցնի վաղ կնճիռներն ու գորշ երանգի մաշկը: Զուսպ եղիր նաև ոգելից խմիչք օգտագործելիս:  



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներԱմեն օր լոգանք կամ ցնցուղ ընդունիր` մանրակրկիտ մաքրելով մաշկը, որպեսզի այն շնչել կարողանա:



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներԸնտրիր տարիքիդ և մաշկիդ համապատասխան փափկեցնող և սնուցող միջոցներ: Ամեն օր հոգ տար մաշկիդ մասին. ավելի հեշտ է դադարեցնել ծերացման գործընթացը, քան հետո պայքարել դրա դեմ:  


Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներ


Միշտ հետևիր, որ մատնահարդարումդ կատարյալ լինի: Տղամարդիկ չեն սիրում չափազանց երկար եղունգներ: Խնայիր ձեռքերդ: Հենց ձեռքերն են մատնում տարիքը: Տան աշխատանքը միայն ձեռնոցներով կատարիր, դա կօգնի պաշտպանել ձեռքերի մաշկը:  



Գեղեցիկ լինելու խորհուրդներ  - գեղեցիկ, կին, խորհուրդներԳեղեցիկ լինելու համար միայն գեղեցիկ արտաքինը բավարար չէ: Կարևոր է նաև գեղեցիկ ներաշխարհը: Հիշիր, որ մտքումդ միայն դրական մտքեր ու էմոցիաներ պետք է լինեն, իսկ ավ տրամադրությունը կապահովի վստահությունն առ քեզ ու քո գեղեցկության: Ոչ մի դեպքում մի չարացիր մարդկանց հանդեպ, իսկ եթե քեզ դուր չի գալիս կյանքդ, ապա փոխիր այն կամ փոխիր դրա նկատմամբ վերաբերմունքդ: Չէ՞ որ դու իմաստուն աղջիկ ես և ամեն ինչ էլ կարող ես անել: 




10

5

1739

  • ϯהצלחהϯ
    2013-05-26 16:18:50
    (լավ) (լավ)
  • Sarochka
    2013-05-26 16:18:53
    զզվում եմ որ աղջիկը ծխումաաաա (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավ) (լավ) (լավ) պոստտ ընտիր էրրր (լավ) (լավ) (լավ)
  • Lusi
    2013-05-26 16:19:45
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ☺♥Marishok♥☺
    2013-05-26 22:21:42
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • aaaaa
    2013-06-05 08:42:31
    (բռավո)