Copy SMS

Պարույր Սևակ

Պարույր Սևակ - ծխախոտ, մատանի, կենաց


Պարույր Սևակ - ծխախոտ, մատանի, կենաց-Բարև-
Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես

Եվ կուզեի
Շատ կուզեի
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհում համայն
Ամենքի համար

Եվ կուզեի
Շատ կուզեի
Որ նմանապես
Այս բառը լիներ
Նոր և իրական մի <<Բացվիր,սեզամ>>:

-Բարև-
 
Ասեիր գնացքին,
Նավին
Կամ օդանավին,
ՈՒ ներս մտնեիր
<<Բարևդ>> իբրև տոմսակ ընդունվեր:

-Բարև-

Ասեիր կնոջն անծանոթ,
ՈՒ նա քեզ սիրեր հենց նույն վայրկյանին
Կամ ներումնահայց
Ժպիտով ասեր,
Թե բարևել են քեզանից առաջ:

-Բարև-

Ասեիր և պարզ երկինքը
Իսկույն անձրևեր, եթե պետք է դա:

-Բարև-

Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլակեր ու հասկավորվեր:

-Բարև-

Ասեիր մահին էլ անգամ
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով
Ինքը շտապել
Շատ է շտապել

-Բարևը դառնար իրական ու նթր մի…<<Բացվիր Սեզամ>>:

Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր

-Բարև-

Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եվ մի այնպիսի կարգին խաղալիք
Որ ոչ լարվում է, ոչ էլ հասարակ բանից փչանում :
Այպես էլ `օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների
Կախարան դառնար եղջերուն վայրի
Եվ փոթորիկը`բեմի պարախումբ
Մարդն էլ `Մարդ իրոք…Անկարելի բան աշխարհում չկա
Եթե աշխարհում իշխում է բարին
Որ մեր բերանում դարձել է 

-Բարև-

ՈՒրեմն անձնագիր ցույց տալու նման
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես`

-Բարև-

Քեզ
ՈՒ
Ձեզ
Ծանոթ-անծանոթ իմ սիրելիներ:

Թող անկարելին դառնա կարելի
Աշխարհում համայն
Ամենքիս համար
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա
Դառնա կարելի մեկ բառով`

-ԲԱՐև….

5

7

4289

  • Normal is boring
    2013-05-27 11:54:47
    Ես չեմ շտապում։
    Շտապում է նա,
    Ով ուշանում է։
    Ես չեմ ուշանում։
    Ու թե տանջվում եմ՝
    Ուշացողների երեսից միայն,
    Ուշացողների՛,
    Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել
    Ե՛վ առաջավոր,
    Ե՛վ առաջատար։
    • Nara
      2013-05-27 11:56:15
      (լավ)
  • Kima♥
    2013-05-27 11:57:57
    լավներ ապրես Նառ ջան
    • Nara
      2013-05-27 12:06:07
      (ծաղիկ) (ծաղիկ) մերսի
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) հարճար (բռավո) (բռավո) (բռավո)
  • Маришок
    2013-05-27 18:51:27
    Բարև բանաստեղծությունը ես արտասանել եմ մեր բաց դաս օրը (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Nara
      2013-05-28 11:31:20
      ՀԱ ԼԱՎՆԱ