Copy SMS

Դու՝ չհասցեագրված մի նամակ, ես՝ անգրագետ մի ընթերցող...

Դու՝ չհասցեագրված մի նամակ, ես՝ անգրագետ մի ընթերցող... - Հեղինակային, պատմություն, հրաժեշտ


Անձրև…Անձրև…Անվերջ փախուստի դիմող հայացքներ, երկչոտ դեմքեր, աննպատակ քայլեր, անթև թռչուններ, անարժեք խոսքեր և դու…դու…Ո՞վ էիր դու ինձ համար…Անավարտ մի վեպ, որը չուներ և սկիզբ…Չհասցեագրված մի նամակ, ես՝ անգրագետ մի ընթերցող, որ քեզ հասցեագրեց իր իսկ անունով…

 Մի մութ սենյակ՝ անշունչ, անհոգի և ժամացույցի զարկերը անդադար, որ կենդանություն են սնուցում իմ իսկ խոսքերին…Գետնին ընկած խամաճիկները մեռած, որ այնքան նման էին ինձ…

 Կարող եք խոսել, գոռալ, ծափահարել, թատրոնն ավարտվեց, բայց բոլորը դեռ քայլում են դիմակներով…Հանե՛ք դիմակները, նայե՛ք արևին ձեր իսկ աչքերով, այնքան սառն է այն, խամրած, անփայլ, ինձ անձրևն է ջերմացնում…

 Չկա էլ սեր, մեռավ փառքի հետ մենամարտելիս…Մենք՝ տկարներս, էլ չկանք, մեռանք անհիշատակ, մեկը՝ լույս փնտրելով, մյուսը՝ անդորր փափագելով, ես՝ քեզ սիրելով…

Դու՝ չհասցեագրված մի նամակ, ես՝ անգրագետ մի ընթերցող... - Հեղինակային, պատմություն, հրաժեշտ

Եղեք երջանիկ…Դու՛ք, սիրահար սրտեր, անվերջ զարկեք…Դու՛ք, անզավակ մայրեր, թող որ լսեք ճիչը ձեր նորածնի…Դու՛ք, ալեհեր ծերունիներ, արթնացրե՛ք ձեր մեջ ապրող մանուկներին, այն ժիր, կայտառ ու միամիտ…Եվ դու…Դու՛, իմ հենարան աներեր, որ ինձ գլորեցիր դեպ ներքև, դեպ խավար, անդունդ…

Բացի՛ր աչքերդ, նայիր անվերջ լացող երկնքին, որ կորցրեց և՛ արևին, և՛ լուսնին…Նայի՛ր անծայր հորիզոնին, տես ինչքան խոստում կա նրա մեջ. Վերէլք, վայրէջք, լաց, ժպիտ, սեր, տառապանք…Բացի՛ր թևերդ, ճախրիր ազատ, ինչպես անթև թռչուն, որ այդպես էլ չկարողացավ թռչել…Կա՛նգ առ մի պահ, տես ոնց է լալիս փոքրիկ մանուկը,հորը փնտրող այն մանուկը, որը երրբեք էլ չգտավ նրան…

Գուցե ես էլ եմ քեզ փնտրում այդպես անիմաստ, գուցե չգտնեմ, չգտնեմ ոչինչ, նույնիսկ ստվերը քո մեռած…Գուցե ինձ միայն մնա այն մութ սենյակը՝ անշունչ, անհոգի և ժամացույցի զարկերը անդադար, որ կենդանություն սնուցեն իմ իսկ խոսքերին, գետնին ընկած խամաճիկները մեռած, որ միշտ նման կլինեն ինձ…

15

28

948

  • Nara
    2013-05-28 12:50:06
    ԼԱՎՆԱ շԱՏ
  • ⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
    2013-05-28 12:51:37
    Անձրև…Անձրև…Անվերջ փախուստի դիմող հայացքներ, երկչոտ դեմքեր, աննպատակ քայլեր, անթև թռչուններ, անարժեք խոսքեր և դու… (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես շաաաաաատ լավն էր
  • Էլմիրա ✔
    2013-05-28 12:52:14
    շնորհակալ եմ շատ O:) (ծաղիկ)
  • Suren2013
    2013-05-28 12:52:21
    ...Շատ լավնա, շաաատ լավնա Էլ ջան...
    • Էլմիրա ✔
      2013-05-28 12:55:33
      մերսի Սուրեն ջան... O:) Քո գրածներին չի հասնի, բայց դե...
      • Suren2013
        2013-05-28 12:59:30
        ...Մի պահ բարի նախանձով նախանձեցի...Իրոք էնքան երջանիկ եմ որ կարդացի էս պոստը...ՄԱԼԱԴԵՑ...Հիացած եմ...
      • Էլմիրա ✔
        2013-05-28 13:07:20
        Իրոք շատ շնորհակալ եմ... O:) Նման արձագանքների չէի սպասում, քանի որ մտածում էի, որ մոտս չի ստացվել, որովհետև արդեն երկար ժամանակ ա չեմ գրում...Բայց ոնց տեսնում եմ ստացվել ա...
      • Suren2013
        2013-05-28 13:26:32
        ...Վստահ էղի որ ստացվելա, ու շատ լավ ա ստացվել...
  • SR
    2013-05-28 12:56:55
    Վերնագիրը որ հրաշալի էր .......ինձ շատ դուր եկավ (լավ) (լավ)
    • Էլմիրա ✔
      2013-05-28 12:58:05
      մերսի շատ O:)
      • Suren2013
        2013-05-28 13:01:32
        ...Էլմիրա դու հանճաաաար ես...
  • Շոկոլադիկ
    2013-05-28 12:58:09
    Չկա էլ սեր, մեռավ փառքի հետ մենամարտելիս….....................................................իրոք շատ լավներ ապրես :)
    • Էլմիրա ✔
      2013-05-28 13:45:52
      մերսի O:)
      • Շոկոլադիկ
        2013-05-28 18:37:01
        Խնդրեմ հրաշալի ա ստացվում մոտդ, սպասում եմ ուրիշ գրվածքների: (ծաղիկ)
      • Էլմիրա ✔
        2013-05-29 13:48:00
        շնորհակալ եմ....անպայման, շուտով էլի կտեղադրեմ O:)
  • ✞ ✞
    2013-05-28 13:09:16
    ընդանուրը լավեր (լավ) բայց վերնագրի մեջ սխալ կա
    • Էլմիրա ✔
      2013-05-28 13:10:29
      մերսի....կներեք ի՞նչ սխալ..
      • ✞ ✞
        2013-05-28 13:11:39
        անգրաՆետ եք գրել
      • Էլմիրա ✔
        2013-05-28 13:13:19
        օյ, իրոք, կներեք, չէի նկատել...
      • ✞ ✞
        2013-05-28 13:15:03
        ոչինչ պատահումա :)
  • Մարիամ
    2013-05-28 14:59:44
    ինչ լավն էէէէէէէէր :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • լավներ բայց (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit
    2013-11-13 01:32:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) այ դու ապրես
    • Էլմիրա ✔
      2013-11-13 01:37:02
      մերսի Լիլիթ ջան... O:) O:)
      • Lilit
        2013-11-13 01:37:50
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit
    2013-11-13 01:32:31
    (գինի)