Copy SMS

Մայիսի 28

Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ


Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար.

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:


Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:

Այսօր մեր՝ հայերիս, տոնն է, ուստի շնորհավորում եմ մեզ բոլորիս...


1918 թվականանի մայիսի 28-ին, Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից:


Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ

Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։

1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ

Այսպիսով, եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։ Ի նշանավորումն այդ իրադարձության՝ Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության անկախության օրը։


Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ

Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։

#!



Սարդարապատ

Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ


Բաշ Ապարան

Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ


Ղարաքիլիսա

Մայիսի 28 - Տոն, անկախություն, բերկրանք, հաղթանակ


                 Շնորհավոր  ՏոնդՀայաստա՛ն

9

5

5009

  • ՇՆՈՐՀԱՎՈՐ ՇՆՈՐՀԱՎՈ ՇՆՈՐՀԱՎՈՐ (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Merishok
    2013-05-28 11:13:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Ուռաաաաաաաաա.Շնորհավոր :) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • AL Pachino
    2013-05-28 11:14:37
    (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
  • Bright Moon
    2013-05-28 11:19:48
    Ես ողջունում եմ բոլորին, Շնորհավորելով քոմիփեստցիներին, ու երիտասարդներին հորդորում հիշել անցյալը, տեսնել թե ինչ ենք ունեցել և հասկանալ, որ ժամանակը չի թելադրողը, այլ պատմական ոգին :)
  •  Nervous
    2013-05-28 11:21:23
    Շնորհավոր