Copy SMS

Շնորհավոր Հայաստան

Շնորհավոր Հայաստան - Շնորհավոր, տոնդ, Հայաստան:


1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ  հայկական առաջին հանրապետությունը:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:


 


Այնուհետև հունիսի սկզբին հրապարակվեց հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:


 


Հուլիսի 24-ին հրապարակվեց գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան։ Մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հազար քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:


 


Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարեց իր առաջին նիստը, նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում ընդունեց քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:



1919-ի գարնանը հայկական զորքերն անգլիացիների աջակցությամբ ազատագրեցին Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ նշանակվեց Ստեփան Ղորղանյանը: Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվեց և հասավ 60 հազար քառ. կմ-ի:


1919-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ տեղի ունեցան Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը:


 


1919-ի փետրվարին Երևանում տեղի ունեցավ Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում ընդունվեց Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:


Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակվեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հազար ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին:


 


1920-ից սկսվեց Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշեցին փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920-ի ապրիլի 24-ին ճանաչեց նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ ստեղծեցին Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:


 


ՀՀ-ն գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: Նրան հաջորդեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:


 


1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:


Շնորհավոր Հայաստան - Շնորհավոր, տոնդ, Հայաստան:


Շնորհավոր տոնդ Հայաստան:



Այսքանը` ՝սիրով Ձեր Պստո

17

21

2158

  • METS HAYQ RECORDS
    2013-05-28 08:30:58
    հաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա իրոք շնորհավոր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Suren2013
    2013-05-28 08:42:46
    ...:) :) :)...
  • Lian
    2013-05-28 09:28:07
    շնորհավոր :)
  • Vard
    2013-05-28 09:48:09
    շնորհավոր :)
    • Շոկոլադիկ
      2013-05-28 09:51:12
      մերսի ՎԱրդ ջան քոննել (խփո) :D :D
      • Vard
        2013-05-28 09:52:19
        բարով մաշես :P :D
      • Շոկոլադիկ
        2013-05-28 09:53:46
        տելեվիզրը չեմ կարա բարով մաշեմ շատ շատ ուրախությունով :P :D :D
  • Merishok
    2013-05-28 10:00:23
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  •  Nervous
    2013-05-28 10:08:56
    http://youtu.be/LMJCuDe1lDY?t=4m17s :) Շնորհավոր
  • (❣(❣ℳaria❣)❣)
    2013-05-28 10:38:33
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) Շնորհավոր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • AL Pachino
    2013-05-28 10:41:23