Copy SMS

Անխիղճ բժիշկ, անմեղ երեխա

Անխիղճ բժիշկ, անմեղ երեխա - երեխա, բժիշկ, խիղճ

Այս պատմությունը լսելիս ուղղակի մարմնով դող անցավ:Սա ուղղակի անխիղճ մարդու կողմից անմեղ երեխայի մահն է, որի համար արդեն ոչինչ անել չես կարող: Ցավոք, իրական պատմություն է: Մարդկային թեթև ձեռքերով կարող են տուժել, զոհ դառնալ և միաժամանակ ոտքի կանգնել կենդանի օրգանիզմները։   

Հինգշաբթի  երեկոյան մի երիտասարդ տղամարդ մեքենայով, աշխատանքից հոգնած, գնում էր տուն:Ճանապարհին հանկարծ զգաց մի ուժեղ հարված իր մեքենային: Վախից լեղին չորացավ։ ինչ ասես մտքով անցավ այդ պահին։ Վարորդը կտրուկ արգելակեց և դուրս վազեց մեքենայից. նա ևս թեթև վնասվածքներ ուներ:Սարսափահար եղավ, երբ տեսավ մեքենայի դիմաց ուշագնաց 7-10 տարեկան երեխային: Դեպքի վայրում գտնվողներն  ասացին,որ երեխան կենդանի է,հարկավոր է, որքան հնարավոր է շուտ հասցնել հիվանդանոց: Վարորդը, ժամանակ չկորցնելով, երեխային մեքենայով տեղափոխեց հիվանդանոց: Երեխային իջեցնելով հիվանդանոց՝ նա հանդիպեց բժշկին և պատմեց ողջ եղելությունը: Բժիշկը՝ առանց երեխայի դեմքին նայելու, մի կողմ դրեց մարդկային արժեքները և ասաց, որ մինչև գումարը չբերի նա երեխային չի փրկի և հավելեց՝ նույնիսկ մոտ չի գնա: Մարդկային արժեքներով լեցուն տղամարդը արագորեն վազեց գումարի հետևից: Որոշ ժամանակ անց վարորդը գումարով հանդերձ հետ վերադարձավ հիվանդանոց: Նա հազիվ գտավ բժշկին և շնչակտուր գումարը տվեց նրան (այդ ընթացքում բժիշկը երեխային նույնիսկ մոտ չէր գնացել, իր խոստմանը տեր էր մնացել):Գումարը վերցնելով՝ բժիշկը իրենից գոհ գնաց երեխային մոտ,սակայն արդեն շատ ուշ էր.  երեխան մահացել էր: Նա սառած նայում էր երեխայի դիակին, ով իր պատճառով մահացավ։ Նայեց երեխայի դեմքին և սարսափահար եղավ: Պարզվեց,որ երեխան այդ բժշկի որդին էր …Հիմա ինչպե՞ս է այդ գումարն օգտագործելու։Անխիղճ բժիշկ, անմեղ երեխա - երեխա, բժիշկ, խիղճԱնխիղճ բժիշկ, անմեղ երեխա - երեխա, բժիշկ, խիղճ