Copy SMS

Հոգնել եմ.....

Հոգնել եմ..... - Գալիս է պահ, երբ ուղղակի չես հասկանում թե ինչու, բայց հոգնում ես ամեն ինչից ու ամենքից: Հոգիդ փնտրում է մի խաղաղ ու հեռավոր անկյուն`ուր կլինի միայնակ: Նա տենչում է `անվերջ տենչում հանգստի, պարզապես հոգնել է: Հիշում ես անցյալն ու երազում հայտնվել այնտեղ: Հոգնում ես անվերջ պայքարից ու ուժեղ լինելուց, ցանկանում ես վերջապես հանել ուժեղի դիմակը, հանել`դեն նետել , բարձրաձայն լաց լինել`չվախենալով թուլանալուց: Հոգուդ դռներն ուղղակի փակվում են բոլորի առաջ: Միայնության մեջ լսում ես հոգեհարազատ երաժշտություն ու արտասվում: Կարծես ուզում ես արցունքների օգնությամբ ցավդ դուրս հանել`չի ստացվում: Ցավը`հոգատար մոր պես, ամուր գրկում է սիրտդ ու հոգիդ և բաց չի թողնում: Նա ներսից կրծում է հոգիդ, ցավեցնում ու իրեն հաղթանակած զգում: Նա`ցավը... որքան է հոգնել հոգիս նրա ներկայությունից: Երբ փոքր-ինչ մոռանում եմ ցավի մասին հուշերն են իրենց սև գործը անում , իսկ ցավը`ոգևորված հուշերի աթնանալուց, ավելի ու ավելի ամուր է գրկում հոգուս: Ցանկանում եմ փախչել մի հեռու ու ամայի վայր, փախչել`անգամ չմտածելով ցավի մասին: Ու





2

2

1277

  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-05-28 16:56:18
    Սյուզի ջան տեգերի տեղում ես գրել նյութը ,,,ուղղի............... (ծաղիկ)
  • armine
    2013-05-28 17:10:52
    ուղղի Սյուզի ջաաաան