Copy SMS

Հատել հորիզոնն անծայր...

Հատել հորիզոնն անծայր... - Հեղինակային, պատմություն, փրկություն, անձնվիրություն

 Հատել հորիզոնն անծայր, փնտրել այն անհետ կորած արդարությունը, այն ուրվական արդարությունը, անիծյա՛լ արդարությունը, որը թաքնվել էր այն ժամանակ, երբ ժամանակը կորցրեց իր կարևորությունը, երկիրը՝ իր հարավն ու հյուսիսը, կյանքը՝ իր իմաստը, մարդը՝ իր խիղճը:

 Գուցե շատերն ինձ խենթ համարեն, անհույս ցնորված, որը երբեք չի գտնի իր փնտրածը…Բայց մի՞թե չեմ գտնի նույնիսկ նրա շողքը, մի՞թե մերժված կլինի իմ խնդրանքը, աղերսանքը և այդ ճղճիմ արդարությունն ի տրիտուր իմ փնտրտուքներին, լոկ իր կզակն ինձ ցույց կտա…

Հատել հորիզոնն անծայր... - Հեղինակային, պատմություն, փրկություն, անձնվիրություն

 Բայց և պատրաստ եմ ես զոհասեղանին փրկության, դնել իմ հոգին, թեև մաշված ու խեղճ, բայց և մաքուր ու անձնվեր, պատրաստ եմ անհիշատակ թաղել ինքս ինձ, լոկ իմանամ, որ կարող եմ դրա դմաց փոխ առնել այն փրկությունը, բաղձալի փրկությունը, որը պետք է գալուստ լինի մի նոր կյանքի, նոր հավատի, նոր սիրո…

  Գուցե ոչ ոք չիմանա այդ խենթ, անհույս ցնորվածի անունը, բայց այդժամ ես կժպտամ, քանի որ ես հասա իմ ուզածին, ես գտա այն, ինչին փնտրել եմ երկար…Ես տեսա այն, ինչը կարող էին տեսնել միայն կույրերը, լսեցի այն, ինչը կարող էին լսել միայն խուլերը և ես անցա այն ճանապարհը, որով կարող էին քայլել ոտքերից զրկվածները…

 Եվ թող ների ինձ Նարեկացին, թե մոռացա իր անձնվիրությունը…

17

21

1052

  • Մարիամ
    2013-05-29 22:15:53
    Լավն էր շատ Էմ............... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Ոնց եմ սիրում քո գրածները (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Էլմիրա ✔
      2013-05-29 22:18:04
      մերսի Մաշ O:)
      • Մարիամ
        2013-05-29 22:18:42
        խնդրեմմմ :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) :) էսի նոր ես գրել՞
      • Էլմիրա ✔
        2013-05-30 23:16:01
        հա Մար
  • m .NARA
    2013-05-29 22:16:00
    շատ լավն էր դուրս շատ եկավ (գինի) (գինի) (գինի) (գինի)
    • Էլմիրա ✔
      2013-05-29 22:16:20
      մերսի Նառ ջաննն O:)
      • m .NARA
        2013-05-29 22:18:31
        ինչի համար որ լավան ասում եմ լավնա :)
      • Էլմիրա ✔
        2013-05-29 22:19:34
        կարծիքի համարրր O:)
  • Meri♥
    2013-05-29 22:17:21
    Շաաատ լավն էր,,,,,,,, (լավ) (լավ) (գինի)
  • Merishok
    2013-05-29 23:00:41
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Normal is boring
    2013-05-30 07:56:49
    շատ ծանոթ խոսքեր էին,ապրես
  • Suren2013
    2013-05-30 11:55:18
    ...Էլմիր դու տաղանդ ես, մեծատառով Մարդ (բռավո) (բռավո) (բռավո)...
    • Էլմիրա ✔
      2013-05-30 16:21:05
      մերսի Սուր ջան....Նույնը քո մասին կասեյի O:)
      • Suren2013
        2013-05-30 16:22:33
        ... O:) O:) O:)...
  • շաաաաաաաաաաաաատ լավն էր, ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷմ, հրաշք.......ապրեեեեեեեեեեեեեեեեեես (լավ) (լավ) (լավ) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
  • Վետերան:Forgotten Dreams
    2013-09-14 08:57:01
    լավներ (լավ)