Copy SMS

Սառը հանդիպում

Սառը հանդիպում - մահ, անձրև, ներում

  Նրանք նստած էին կողք կողքի, լուռ, նայում էին մի ուղղությամբ: Մեկը ծխում էր տուփում մնացած միակ ծխախոտը,մյուսն՝ ըմպում շշի հատակին մնացած գինու վերջին կումը: Թափվում էր անձրևը,որ վաղուց պարուրել էր նրանց,սրբել այտերին դրոշմված արցունքները, բայց և բացել սպիացած վերքերը ու ստիպել զգալ միևնույն մղկուտը: Սառը քամին սողում էր մեկի մազերի միջով,իսկ մյուսի՝ մյուսի տված բաճկոնն էր գցում: Սևաթույր երկինքը ձգտում էր մոխրագույնի, արեգակը ջանում էր ազատվել ամպերի շղթաներից: Պայթեց երկինքը, հուժկու կայծակ արձակեց ու գոռաց: Արագորեն ցրվեցին ամպերը, շողաց արևը: Նա հանգցրեց ծխախոտը և քայլեց դեպի հորիզոնը:

  -Մի՛ գնա,-հրամայական տոնով,աղեկտուր ձայնով ասաց մյուսը:

   Քայլերը շարունակվում էին:

   -Ես քեզ ներում եմ, բայց, եթե այս անգամ է գնաս, երբեք չեմ ների,-արցունքները խեղդելով՝գոռաց:

   Կանգ առավ,նայեց երկնքին. հորիզոնը լուսավոր էր, իսկ արևը փայլում էր նրա գլխավերևում: Գլուխը կախեց, շրջվեց, քայլերն ուղղեց դեպի մյուսը:Բայց ամեն ինչ լուսավորվում էր ու անէանում: Մի՞թե ուշացավ: Հանկարծ սայթաքեց և ընկավ: Իր գլխավերևում հայտնվեց նա, մի ջերմացնող ժպիտով, ու շշնջաց.

    -Ներում եմ:

    Հիվանդասենյակի դռան առջև կանգնածները երջանիկ էին:


15

11

960

  • Merishok
    2013-05-29 16:16:01
    :( :( :( (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Anul97
      2013-05-29 16:38:17
      մերսի
  • INNA
    2013-05-29 16:25:24
    շաաաաաաաաաաաաաաատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) ..........մի պահ ինձ թվաց էնննն մեր հեքիաթիցաաաաա (ժպիտ)
    • Anul97
      2013-05-29 16:28:55
      չէ մի քիչ դուրսա (ժպիտ)
  • լավներ շատ :'(
    • Anul97
      2013-05-29 16:38:09
      մերսի
  • ♥˙•·.✌ ♥˙•·.
    2013-05-29 17:47:51
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :(
  • A T
    2013-05-29 18:35:36
    (լավ) (լավ) (լավ)
  • Bright Moon
    2013-05-29 20:15:27
    Քո՞ գրածն էր :)
    • Anul97
      2013-05-30 12:23:47
      այո O:)
  • Anul97
    2013-08-05 12:03:02
    http://www.odnoklassniki.ru/group/52032088572070 miaceq