Copy SMS

Առակ դրախտի և դժոխքի մասին հԵղինակային

Առակ դրախտի և դժոխքի մասին հԵղինակային - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Մահվանից հետո մի քանի մարդու հոգիներ ընկնում են դրախտ (համենային դեպս իրենց այդպես էր թվում): Այս վայրում նրանց ցանկությունները ակնթարթորեն կատարվում էին: Հերիք էր որպեսզի նրանք ինչ-որ բանի մասին մտածեին, ինչ-որ բան ցանկանային և ցանկությունը միանգամից հառնում էր նրանց առջև: Այ սա կյանք է: Այն ինչի վրա մարդիկ Երկրի վրա ծախսում էին տարիներ, իսկ որոշները ամբողջ կյանքը՝ այստեղ կատարվում էր ակնթարթերի ընթացքում: Պետք էր ընդամենը ցանկանալ: Նրանք իրենց Աստված էին զգում և անչափ երջանիկ էին: Այդպես շարունակվեց որոշ ժամանակ և ցանկությունները դառնում էին ավելի ու ավելի բարդ, բայց միևնույնն է նրանք իրականանում էին նույն ճշգրտությամբ և ակնթարթորեն: Նրանք փորձեցին այն ամենը ինչ կարելի է երևակայել և նույնիսկ այն ամենը, որը անհնար է երևակայել: Եվ ահա եկավ այն օրը, երբ նրանց գիտակցությունը այլևս չեր կարողանում նոր բան մտածել: Դատարկության և տիեզերական ձանձրույթի զգացումը բուն դրեց նրանց մեջ: Եվ նրանք սկսեցին աղոթել. «Օ՜ Աստված, ցույց տուր մեզ Երկիրը»: Եվ ցրվեցին ամպերը, և երևաց Երկիրը: Իսկ Երկրում միլիարդավոր մարդիկ հորինում էին իրենց համար չնչին և մեծ նպատակներ, ինչ-որ բան էին ցանկանում՝ ծախսելով իրենց երազանքի կատարման համար ամբողջ իրենց փոքրիկ կյանքը: Տեսնելով այս ամենը նրանք ծիծաղեցին և նորից սկսեցին ապրել անհոգ և երջանիկ: Բայց չանցած երեք օր այս ամենը նրանց նորից ձանձրալի թվաց: Եվ այդժամ նրանք աղոթեցին. «Օ՜ Աստված, մենք կրկին ուզում ենք տեսնել Երկիրը»: Եվ կրկին ցրվեցին ամպերը և նրանց առջև հառնեց Երկիրը: Բայց այս անգամ մարդկային «մրջնանոցի» տեսքը չօգնեց և նրանք սարսափահար մտածեցին հավերժության մասին, որը կարծես հսկայական անդունդ ընգծվում էր նրանց առջև: Եվ այդ ժամանակ նրանք աղոթեցին. «Օ՜ Տեր Աստված, ցո՛ւյց տուր մեզ դժոխքը»:


14

8

1198

  • Merishok
    2013-05-31 12:12:45
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • RRR
    2013-05-31 12:17:56
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • Tate√ Mazzakyan™
    2013-05-31 12:26:43
    Լավն էր :) (բռավո) (լավ)
  • AL Pachino
    2013-05-31 12:29:11
    :D :D
  • BERTA BEBE
    2013-05-31 12:33:11
    պայ քու արա ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) :D :D :D :D :D :D :D :D :D :D
  • BERTA BEBE
    2013-05-31 12:37:41
    նոռմալ ]:)
  • ♥˙•·.✌ ♥˙•·.
    2013-06-01 21:06:30
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)