Copy SMS

Եկել էի, որ քեզ սիրեի.

Եկել էի, որ քեզ սիրեի. - Եկել էի, որ մնայի, որ դառնայի քո ստվերը


Եկել էի, որ մնայի, որ դառնայի քո ստվերը… 


Եկել էի, որ քեզ սիրեի, որ հետդ երազանքներ պահեի ու չվախենայի դրանց չիրականանալուց…


Եկել էի, որ երկուսով բարձրանայինք ձեր շենքի տանիքներն ու երգեինք «Մեր սիրո աշունը», որովհետև


աշուն էր ուորովհետև ուրիշ երգ չգիտեինք…


Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ… Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի.. 


Եկել էի ու ուզում էի հավիտյան կողքդ մնալ: 


Բայց հիմա գնում եմ… 


Գնում եմ, որ կարոտել սովորես, որ կարողանաս ինքնուրույն բարձրանալ տանիքներն ու երազանքներ պահել առանց վախենալու… 


Գնում եմ, որ ուրիշ երգ սովորես ու երբ հաջորդ անգամ գամ, գարուն լինի կամ ամառ…

Եկել էի, որ քեզ սիրեի. - Եկել էի, որ մնայի, որ դառնայի քո ստվերըBy Me - SaRa...

4

3

1169

  • Շոկոլադիկ
    2013-05-31 12:57:45
    Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ… Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի.. (լավ) (լավ) շաաատ լավներ...ապրես :) (ծաղիկ)
  • m .NARA
    2013-05-31 12:57:46
    իրոք շատ լավն էր .... (գինի) (գինի) (գինի) (գինի) . հեղինակային էր՞՞՞՞՞
  • ☺SaRa☺
    2013-05-31 13:03:34
    շնորհակալ եմ անչափփփփ...այօ (ծաղիկ)