Ինչպե՞ս կրկին սիրահարվել կյանքին
Մենք միշտ փորձում ենք գուշակել թե ի՞նչ տեղի կունենա հաջորդ պահին: Մենք անջատում ենք ուշադրությունը և գործում ենք մեր ենթադրությունների հիման վրա: Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ շատ հաճախ մեր ենթադրությունները ճիշտ չեն և հետևաբար մեր գործողությունները նույնպես ճիշտ չեն:
Դրամայի մի՛ վերածեք Մեր փոքր անհաջողությունները մենք ուռճացնում, դարձնում ենք հսկայական չափսերի՝ վախենում, նյարդայնանում և անհանգստանում ենք ամենափոքրիկ բանից: Որպես օրենք դրանք հիմնականում արդարացված չեն: Քո առջև կանոններ մի դիր Ո՞վ ասաց, որ մենք բոլորս պետք է ապրենք մեր իսկ կողմից հորինված օրենքներով: Մոռացի՛ր «ես ստիպված եմ», «ինձ պետք է», «ես պետք է» բառերը: Կանոնները կամ օրենքները ստեղծում են անպետք պրոբլեմներ և առաջացնում անիմաստ մեղքի զգացում: Եթե դու ստիպում ես քո օրենքներով ապրել նաև ուրիշներին, ապա դա բերում է ավելորդ կոնֆլիկտների: Մոռացի՛ր ստերեոտիպերը Մի սահմանափակիր կյանքդ անպետք ստերեոտիպերի շրջանակով: Ազատիր քո գիտակցությունը և նայիր աշխարհին «մանկան» աչքերով: Փորձիր ընկալել նորը, առանց համեմատելու անցյալի փորձի կամ իմացության հետ: Մի երազիր կատարելության մասին Պետք չէ ամբողջ կյանքը ձգտել բացարձակին: Մի իդեալականացրու քեզ և քո կյանքը՝ չկան կատարյալ մարդիկ և իդեալական հարաբերություններ: Մի ընդհանրացրու Քո անհաջողությունները կյանքում չի նշանակում, որ կյանքը վերջացել է: Իսկ քո հաջողությունները չեն դարձնում քեզ հաղթող ամբողջ կյանքում: Ամեն ինչ սրտին մոտ մի՛ ընդունիր Յուրաքանչյուր պրոբլեմ չարժե մեր նյարդերին: Մեծ հաշվով այդ ամենը մանրուքներ են, որոնք շատ արագ մոռացվում են: Վեճերը, սկանդալները և անհաջողությունները չպետք է խաթարեն քո առողջությունը և զրկեն քեզ հոգեկան հավասարակշռությունից: Էմոցիաներն ու զգացմունքները կարող են խաբել Հոգնածությունը, գրգռվածությունը և հիվանդությունները կարող են փչացնել քո էմոցիոնալ վիճակը: Մինչ զգացմունքներին հավատալը, փորձե՛ք միացնել գիտակցությունը և խորը վերլուծել իրադարձությունը: Մի՛ տխրիր Տխրության պատճառներ միշտ կարելի է գտնել: Եթե դու միշտ մտածես վատ բաների մասին, դրանք անպայման կիրականանան: Անգթաբար ջնջիր յուրաքանչյուր բացասականը քո կյանքից, փորձի՛ր գտնել ամեն ինչում դրական պահ: Մոռացի՛ր անցյալը Յուրաքանչյուր բացասական փորձ պետք է թողնել անցյալում: Դժգոհությունները, հիասթափություններն ու դժբախտությունները պետք է մոռանալ: Ինչքան շատ մտածես վատի մասին, այնքան վատ ինքդ քեզ կզգաս: Փորձի՛ր այդ ամենը մոռանալ և շարունակել ապրել:
everybody lies
2013-05-31 11:39:27☺SaRa☺
2013-05-31 11:45:00Merishok
2013-05-31 11:45:05