Copy SMS

Կյանքի իմաստը

Կյանքի իմաստը - Կյանքի, իմաստը


Կար չկար մի չինացի իմպերատոր կար: Նա նոր էր բարձրացել գահին, շատ երիտասարդ էր և հետաքրքրասեր: Իմպերատորը արդեն շատ բան գիտեր և նա ցանկանում էր էլ ավելին իմանալ, բայց տեսնելով դեռ որքան չկարդացված գրքեր են մնացել պալատական գրադարանում՝ նա հասկացավ, որ չի կարող այդ բոլորը կարդալ: Նա կանչում է պալատական իմաստունին և հրամայում գրել մարդկության ամբողջ պատմությունը: Երկար չարչարվեց իմաստունը: Անցնում էին տարիներ, տասնամյակներ և վերջապես ծառաները իպերատորի հանգիստ են բերում հինգ հարյուր գիրք, որոնց մեջ նկարագրված էր մարդկության ամբողջ պատմությունը: Քիչ չզարմացավ սրանով իմպերատորը: Չնայած նրան, որ նա արդեն երիտասարդ էր, սակայն ուսման ձգտումը նրա մոտ դեռ չէր մարել: Սակայն նա չէր կարող տարիներ ծախսել և խնդրեց կրճատել դրանք, թողնելով միայն ամենակարևորը: Եվ նորից երկար տարիներ աշխատեց իմաստունը և մի գեղեցիկ օր ծառաները սայլը, որում գտնվում էին հիթսուն գիրք, մոտեցնում են իմպերատորին: Իմպերատորը արդեն բավական ծերացել էր: Նա հասկացավ, որ չի կարող այսքան գիրք կարդալ և խնդրեց իմ,աստունի թողնել միայն ամենա-ամենակարևորը: Եվ նորից իմաստունը անցավ գործի և որոշ ժամանակ անց նրան հաջողվեց տեղավորել մարդկության ողջ պատմությունը մի գրքում: Սակայն երբ նա այն բերեց իմպերատորին, վերջինս արդեն գտնվում էր մահվան մահճում և այնքան թույլ էր, որ նույնիսկ չկարողացավ բացել այն: Եվ այդ ժամանակ խնդրեց ավելի շատ կրճատել և հենց հիմա, քանի դեռ նա չի ուղևորվել հանդերձյալ աշխարհ: Այդ ժամանակ իմաստունը բացեց գիրքը և ամենավերջին էջում գրեց.

  
 ՄԱՐԴԸ ԾՆՎՈՒՄ Է ,ՏԱՆՋՎՈՒՄ ԵՎ ՄԱՀԱՆՈՒՄ

17

11

952

  • Merishok
    2013-05-30 15:56:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Էլմիրա ✔
    2013-05-30 15:58:00
    Հետաքրքիր էր շատ...Իսկ հեղինակայի՞ն էր, թե՞.... (լավ)
  • Suren2013
    2013-05-30 16:20:00
    ...Լավ պոստ էր (բռավո) (բռավո) (բռավո)...
  • Vard
    2013-05-30 17:30:43
    Ծնվում ենք ակամա,ապրում զարմացած,մեռնում կարոտով...միանգամիս էս տողերը հիշեցի...լավներ (լավ)
    • Gayan
      2013-05-30 21:01:53
      ես ել տողերը հիշոցի,բայց լավ ու գեղեցիկ պոստ էր (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♫♫R☻zul♫♫
    2013-05-30 17:30:49
    լավներ շատ ուղղակի վերջին մտքի հետ համաձայն չեմ մարդը չի տանջվում ,իսկ ,եթե տանջվում է ,ապա դա նրա հիմարության արդյունքն է :) :)
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-05-31 11:20:21
    չի տaնջվում հaստaտ :) չնaյaծ կլինեն :)
  • everybody lies
    2013-05-31 11:21:52
    ճիշտ միտք էր մեկ-մեկ էլ հարաբերական O:)