Copy SMS

Օպտիկական իլյուզիաներ, որոնք ունակ են «հափշտակել» տեսողությունը

Ի՞նչ կասեք հետաքրքիր օպտիկական իլյուզիաների (խամբկանքների) մասին, որոնք ունակ են իրենց շարժման հետևանքով, օգտվելով մարդու տեսողական համակարգի թուլություններից ՝  սահմանափակել տեսողությունը: Նայեք ներքևի նկարը, կենտրոնացրեք ձեր հայացքը նարնջագույն քառակուսու կենտրոնում գտնվող թարթող կարմիր կետի վրա: Աչխատեք չշարժել աչքերը: Գործնականորեն մի անգամից դուք պետք է նկատեք, որ դեղին կետերն անհետանում են: Սակայն երբ հայացքը տեղափոխում ենք, նրանք կրկին հայտնվում են
:



Օպտիկական իլյուզիաներ, որոնք ունակ են «հափշտակել» տեսողությունը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Այս իլյուզիան ընգծում է մեր տեսողության յուրահատկությունը, որը կարելի է ընդունել ինչպես առավելություն, այնպես էլ թուլություն: Մի կողմից ուղեղը անտեսում է ինչ-որ բան, որը գտնվում է մեր տեսողության շրջանակում, սակայն նույն ժամանակ ուղեղը կենտրոնանում է ինչ-որ դինամիկ օբյեկտի, այլ ոչ թե ստատիկ օբյեկտի վրա: Արդյո՞ք տվյալ յուրահատկությունը մեր նախնինների համար անհրաժեշտություն էր՝ ստիպում է մտածել: Ինչպե՞ս ենք մենք ձեռք բերել այս հատկությունը, ուրիշ կենդանիների մոտ դա նույնպե՞ս գոյություն ունի, թե՞ ոչ: Ընդանուր առմամբ այս հարցերին պրակտիկորեն դժվար կլինի պատասխանել: Գիտնականները ենթադրում են, որ այս տեսակի օպտիկական իլյուզիաներ մեզ հետ կարող են պատահել ամեն օր և շատ հաճախակի՝ ուղղակի մենք դա չենք նկատում: Ենթադրվում է, որ հենց այսպիսի իլյուզիաները կարող են պատճառ լինել գիշերային ավտովթարների, երբ վարորդը հոգնած անընդհատ նայում է անհամար լույսերին: Ժամանակի ընթացքում, երբ ուղեղը ակտիվորեն սկսում է անտեսել համեմատաբար ստատիկ օբյեկտները, վարորդը կարող է չնկատել, թե ինչպես են ձախ կողմից անհետացել ավտոմեքենայի լույսերը: Ներքևում բերված է մեկ այլ իլյուզիա, որը նույնպես ցուցադրում է ուղեղի հետաքրքիր ֆունկցիաներից մեկը: Կենտրոնացրեք ուշադրությունը կենտրոնում գտնվող խաչի վրա և հետզհետե կնկատեք որ մանուշակագույն կետերը սկսում են անհետանալ: Գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է  մեր շուրջը կատարվող ինֆորմացիան ուղեղի կողմից վերակառուցելու հնարավորությամբ


Օպտիկական իլյուզիաներ, որոնք ունակ են «հափշտակել» տեսողությունը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

4

3

1163

  • Merishok
    2013-05-31 11:53:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ˙•·♥˙ V·♥˙•
    2013-05-31 12:00:45
    (լավ) (լավ) (լավ)
  • Lusi
    2013-05-31 12:05:06
    (լավ) (լավ) (լավ)