Copy SMS

Արտասովոր հարսանեկան սովորույթներ

Արտասովոր հարսանեկան սովորույթներ - Հարսանիք,սովորույթ, Անգլիա

Քենիայում գործող սովորույթի համաձայն, ամուսնությունից հետո մեկ ամիս շարունակ փեսան պետք է կրի կանացի հագուստ (զուգագուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ...), որպեսզի սեփական մաշկի վրա զգա կանանց բոլոր զոհաբերությունները հագուստի հետ կապված: Դե արի ու այսքանից հետո որոշի ամուսնանալ Քենիայում: 

Ավելի հեշտ չէր Հունաստանում ամուսնանալ պատրաստվող տղամարդկանց դրությունը, քանի որ նրանք ստիպված էին շարունակ դիմակայել կանացի բարձրակրունկ կոշիկների «հարձակումներին»: Այսպես, Հունաստանում հարսանեկան սովորույթ կար, ըստ որի, հարսնացուն կոշիկի կրունկով ամբողջ ուժով պետք է կանգներ փեսացուի ոտքին, եթե վերջինս հասցնում էր փախցնել ոտքը, ապա բախտը բերել էր, իսկ եթե ոչ` ամբողջ կյանքում ստիպված պետք է լիներ կրելու «подкаблучник»-ի ամոթալի պիտակը:

Հունգարիայում ավելի բարի են. հունգարական  հարսանեկան արարողությունների ժամանակ բոլոր ցանկացողներին թույլատրվում է պարել հարսնացուի հետ, միայն եթե նրանք պատրաստ են վճարել 15 ֆրանկ ամեն պարի համար:

Իսկ օրինակ Կենտրոնական Նիգերիայում և Սահարայում 90-60-90 չափսերով աղջկա հետ ոչ ոք երբեք չի ամուսնանա, քանի որ նրան կհամարեն թերսնված ու չափից դուրս ոսկրոտ: Այստեղ գնահատվում են «լիքոտ» աղջիկները, և որքան լիքը, այնքան լավ: Սա է թերևս պատճառը, որ այս երկրներում ամուսնությունից մեկ ամիս առաջ հարսնացուի ծնողները վերջինիս փակում են սենյակում և օր ու գիշեր կերակրում:

Հարավային Աֆրիկայում ամեն տարի անցկացվում է լավագույն փեսացուի մրցույթ: Մրցույթի կանոնների համաձայն` այն երիտասարդը, ով ավելի բարձր և բնական առյուծի նման մռնչա, նա էլ կճանաչվի տարվա լավագույն փեսացուն, և նրա համար կպայքարեն լավագույն հարսնացուները:

Իսկ այ օրինակ Անգլիայում գնահատում էին հարսնացուի ֆիզիկական ուժը և նախքան հարսանիքը նրան առաջարկում էին բավականին ծանր արկղ բարձրացնել, եթե դա նրա ուժերից վեր էր, ուրեմն նա պատրաստ չէր դեռևս հարսնացու կոչվելուն:


7

3

1343

  • Maria
    2013-05-31 17:03:09
    :O հետաքրքիր էին ապրես (լավ)
    • Vika
      2013-05-31 20:42:05
      շնորհակալություն (գինի)
  • Merishok
    2013-05-31 17:59:49
    :O :O :O :O :O (լավ) (լավ) (լավ) (լավ) :D :D :D :D :D (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)