Երիտասարդներն ու «Օդնո»-ն
«Օդնո» ասվածը կարծում եմ բոլորին էլ հայտնի է: Դա նույն www.odnoklassniki.ru (հայկական տարբերակով «համադասարանցիներ») սոցիալական կայքի կարճ և բոլորի կողմից ընդունված տարբերակն է: Մի կայք, որն արդեն 7 տարի շարունակ դարձել է մեր հայ երիտասարդների սիրելի «ընկերն» ու «բարեկամը»: Տարիների ընթացքում երիտասարդների մոտեցումներն ու կարծիքները այդ կայքի վերաբերյալ անընդհատ փոփոխվել են: Մեջբերեմ մի քանի արտահայտություններ.
- 2006թ.- «Վա՜յ բա չիմացար: Մեր հարևան Սյուզին հերիք չի գրանցվելա «Օդնո»-ում, մի հատ էլ նկարա գցել, որ տղաները տեսնեն ու գրեն»
- 2007թ.- «Մեր դասարանի/կուրսի բոլոր տղաները գրանցված են, ես էլ հո տղա չեմ, որ գրանցվեմ»
- 2008թ.- « Բայց լավ կայքա, ես էլ եմ գրանցվում»
- 2009թ.- «Բա չիմացաք մեր հայոցի դասատուն էլ կա «Օդնո»-ում»
- 2010թ.- «Պրոֆիլդ փակում ես ու վերջ, կարգին կայքա»
- 2011թ.- «Ապուշ կայքա, ֆեյսբուքնա լավը, ես գրանցվել եմ ֆեյսբուքում»
- 2012թ.- «Աաա՜, էս ֆեյսբուքից բան չեմ հասկանում, ավելի լավա մտնեմ «Օդնո».»
Ուղղակի ցանկանում եմ հասկանալ, թե ինչո՞վ է այդքան յուրահատուկ «Օդնո»-ն, որ մերոնք այն այդքան շատ են սիրում: Չնայած այն ոտքից գլուխ յուրահատուկ է: Օրինակ՝
- միայն «Օդնո»-ում կարող ես տեսնել «Լոմկա Տխուրյան» անունով օգտվողի,
- միայն «Օդնո»-ում կարող ես հանդիպել «ստատուս չկա», «ստատուսը հանգստանումա», կամ «փնտրում ես լավ ստատուս հարցրու տատուս» ստատուսներ
- միայն «Օդնո»-ում կարող ես աղջիկ լինելով աղջիկ «կպցնել»
- միայն «Օդնո»-ում կարող ես քաղաքի փոխարեն տեսնել «ջնջի կիմանաս», կամ «քո սրտոմ» արտահայտությունները
- միայն «Օդնո»-ում կարող ես տեսնել 100 տարեկան երիտասարդ աղջիկների ու տղաների
- միայն «Օդնո»-ում կարող ես գտնել ձեր հարևան Լուսիկի կատարմամբ երգ
Թերևս սրանք են այն պատճառները, որի համար էլ մեր երիտասարդները սիրում են այդ կայքը, բայց նաև չպետք է մոռանան մի բան. «Ավելի լավ է կարդալ 1 գիրք, քան 100 ստատուս»:
Ամենավերջում էլ հավելեմ, որ ես «Օդնո»-ում չկամ:
AL Pachino
2013-05-31 13:53:55☺SaRa☺
2013-05-31 13:54:31AL Pachino
2013-05-31 13:55:04☺SaRa☺
2013-05-31 13:55:37AL Pachino
2013-05-31 13:56:27☺SaRa☺
2013-05-31 13:57:48AL Pachino
2013-05-31 13:58:48Sona.P
2013-05-31 13:54:29☺SaRa☺
2013-05-31 13:54:47Sona.P
2013-05-31 13:54:58☺SaRa☺
2013-05-31 13:56:13Սուսաննա♥
2013-05-31 13:56:36☺SaRa☺
2013-05-31 13:58:31Merishok
2013-05-31 14:11:57☺SaRa☺
2013-05-31 14:13:12Merishok
2013-05-31 18:17:28MASH (Official CopyPage)
2013-05-31 14:27:17☺SaRa☺
2013-05-31 14:28:11Ինչ հյուրասիրեմ?чай?кофе?потанцуем?
2013-05-31 14:32:20☺SaRa☺
2013-05-31 14:34:05I*m Real (¯`v´¯) fan of Madrid
2013-05-31 15:01:43L.S.H.™
2013-05-31 15:10:37i\'m fan of Madrid ...Lian
2013-05-31 15:12:13Normal is boring
2013-05-31 15:15:23ℱaN ◯ℱ ℛeaℒ Madℛid
2013-05-31 15:15:47☺SaRa☺
2013-05-31 16:26:05❶ S a Q o ♚ ✔
2013-05-31 18:01:17Barcelonci Sirusho
2013-05-31 18:40:07Suren2013
2013-05-31 19:25:07RRR
2013-05-31 19:25:57☺SaRa☺
2013-05-31 19:26:44RRR
2013-05-31 19:27:31☺SaRa☺
2013-05-31 19:28:55RRR
2013-05-31 19:29:54☺SaRa☺
2013-05-31 19:32:10RRR
2013-05-31 19:33:56☺SaRa☺
2013-05-31 19:26:21☺SaRa☺
2013-05-31 19:34:18RRR
2013-05-31 19:35:29☺SaRa☺
2013-05-31 19:36:16RRR
2013-05-31 19:37:52☺SaRa☺
2013-05-31 19:38:31RRR
2013-05-31 19:40:21☺SaRa☺
2013-05-31 19:41:19Vika
2013-06-02 18:04:23