Copy SMS

Ի՞նչ գաղտնիք է թաքցնում կնոջ ծիծաղը

Ի՞նչ գաղտնիք է թաքցնում կնոջ ծիծաղը - կին, ծիծաղ, գաղտնիք

Կնոջ ծիծաղը շատ բան կարող է ասել նրա մասին: Այնպես որ, եթե ցանկանում եք իմանալ, թե բնավորության ինչ գծերով է օժտված Ձեր ընտրյալը, ապա ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է ժպտում:

1. Եթե նա ծիծաղում է կկոցելով աչքերը, ապա չափազանց համառ է և ինքնավստահ: Նա հեշտությամբ կարողանում է հասնել իր նպատակին:


2. Եթե Ձեր նախընտրած կինը ծիծաղում է ցածրաձայն' գլուխը մի թեթև կախելով, ապա նա ամաչկոտ է: Աշխատում են հարմարվել շրջապատի հետ' հաճախ վնասելով իրեն:
3. Եթե ծիծաղելիս նրա քթի վրա կնճիռներ են հայտնվում, ուրեմն գործ ունեք փոփոխական մարդու հետ: Այսպիսի կանայք էմոցիոնալ են և գործում են ըստ տրամադրության:


4. Եթե նա ծիծաղելիս ձեռքով փակում է բերանը, ուրեմն կաշկանդված անձնավորություն է, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, նախընտրում են ստվերում մնալ: Այսպիսի մարդիկ նաև շատ ներփակված են ու չեն սիրում կիսվել օտարների հետ:


5. Իսկ, եթե նա ծիծաղելիս դիպչում է դեմքին, ապա չափազանց երազկոտ է:


6. Եվ վերջապես այն մարդիկ, ովքեր ծիծաղում են բաց ու հանգիստ, գլուխը մի թեթև հետ գցած, սիրում են կյանքից հաճույք ստանալ, ինքնավստահ են, բայց ունեն մի թերություն. կարող են անիմաստ ծիծաղել դիմացինի վրա:


2

2

649

  • ♥ Մերի ♥
    2013-05-31 21:31:37
    մի տեսակ ծանոթ նյութ էր :^) :^) :^) բայց համենայն դեպս հետաքրքիր էր (բռավո) (բռավո) (բռավո)
    • Vika
      2013-05-31 21:38:05
      (լուսնաքայլ)