Copy SMS

Հետաքրքիր փաստեր մազերի մասին

Հետաքրքիր փաստեր մազերի մասին - Հետաքրքիր ,փաստեր, մազերի, մասին


Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:


 


Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:


 


Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:


 


Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:


 


Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:


 


Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:


 


Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:


 


Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 30-200 մազ:


 


Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:


 


Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:


 


Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:


 


Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:


 


Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:


 


Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5-8-մետրանոց հյուսեր:

Հետաքրքիր փաստեր մազերի մասին - Հետաքրքիր ,փաստեր, մազերի, մասին

5

10

1556

  • Մարիամ
    2013-06-01 10:11:00
    Եթե ցանկանում եք արագ աճեցնել ձեր մազերը ապա այս տարբերակը ամելավն է 15սմ մեկ ամսում: Դիմակը դրեք 1 ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ: Մանանեխով դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 ճ. գդալ չոր մանանեխի փոշի, 2 ճ. գդալ տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճ. գդալ ձիթապտղի կամ կռատուկի յուղ, 2 թ. գդալ շաքարավազ: Մանանեխի փոշին լուծեք տաք ջրի մեջ, ավելացրու մյուս բոլոր բաղադրիչները և լավ խառնիր: Քսեք մազարմատներին, խուսափեք մազերի ծայրերը դիմակով շփելուց: Լավ քսեք գլխամաշկին, ծածկեք տոպրակով և տաք գլխարկ դրեք կամ փաթաթեք սրբիչով: Դիմակը պահեք 15-60 րոպե' կախված նրանից, թե ինչքան ուժեղ է «վառում» մանանեխը: Այնուհետև հեռացրեք դիմակը գոլ ջրով, լվացեք մազերը շամպունով: Լավագույն արդյունքի համար կարող եք նաև հատուկ՝ մազերի սնուցման և աճի համար նախատեսված բալզամ օգտագործել: էսել իմ կողմից :) իսկ պոստտ լավն էր (լավ)
    • AL Pachino
      2013-06-01 10:13:42
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) մեռսի
      • Մարիամ
        2013-06-01 10:14:00
        խնդրեմ :)
      • AL Pachino
        2013-06-01 10:19:27
        :) շնորակալություն (բռավո)
  • Maria
    2013-06-01 19:41:34
    հետաքրքիր էր ապրես (լավ)
  • Maria
    2013-06-01 19:44:36
    վիդեոն շաաաաաաաաատ լան էր (լավ) (լավ) (լավ)
  • (ړײ)Little Girl(ړײ)
    2013-06-01 23:05:27
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • AL Pachino
      2013-06-01 23:06:56
      :) :) (ծաղիկ) (ծաղիկ)