Copy SMS

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը: Սա չի նշանակում, որ միայն այս օրը պետք է պաշտպանել երեխաներին, ոչ, ամենևի՛ն, սա ընդամենը ևս մի հիշեցում է, որ երեխաներին պետք է պաշտպանել՝ պաշտպանել և հոգ տանել նրանց մասին ամեն րոպե, ամեն վայրկյան:

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻԱխր ես չեմ պատկերավնում ո՞նց կարող է գտնվել մեկը որը երեխա չսիրի՞: Չեմ պատկերացնում և վերջ: Ախր չէ՞ որ նրանք են մեր ապագան, նրանք են մեր ամբողջ կյանքի իմաստը: Ախր նրանք իրական հրեշտակներ են: Ընկած ամեն տեղ հրաշք եք փնտրում, բայց այդ փոքրիկ հրաշքները ձեր կողքն են՝ դրանք մեր երեխաներն են: Եվ հենց այս օրը պատեհ եմ համարում կոչ անել. բնական է որ մարդ սիրում է իր երեխային, բայց խնդրում եմ մարդիկ նաև սիրեք ուրիշի երեխաներին, նրանք էլ են հրաշքներ և կյանքի իմաստներ: Եվ երբ դաստիարակում եք Ձեր երեխային մի սերմանեք նրա մեջ որ նա բոլորից լավն է, այլ սերմանեք, որ մնացած երեխաները հավասար են իրեն և այդ դեպքում կարծում եմ աշխարհը կսկսի թեկուզ մի փոքր բարիանալ:




Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

3

4

2628