Մոխրոտիկի ճենապակե կոշիկը հասանելի է բոլորին.
Երբևէ ցանկացել եք կրել Մոխրոտիկի ճենապակե կոշիկը: Եթե այո, ապա Դուք ունեք բացառիկ հնարավորություն իրականություն դարձնել Ձեր երազանքը:
FashionTime-ը հայտնել է, որ հանրահայտ դիզայներ Մարկ Ջեյկոբսը ստեղծել է Մոխրոտիկի հեքիաթային կոշիկը: Բնականաբար, կոշիկը ճենապակուց չէ, ինչպես հեքիաթում: Այն պատրաստված է այլ թափանցիկ նյութից մի պարզ պատճառով, ճենապակու մեջ շատ անհարմար կլիներ քայլել: Այս հեքիաթային կոշիկը կարող եք գնել ընդամենը 595 ԱՄՆ դոլարով:
Նշենք նաև, որ հայտնի դիզայներները մի մեծ զանգված քննադատել են իրենց կոլեգային: Նրանք չեն հասկանում, ինչպես կարելի է երեկույթի վերջում թափանցիկ կոշիկով հայտնվել ամբողի առաջ: Չէ որ ամբողջ օրը ոտքի վրա մնալու արդյունքում առաջացած կապտուկները կերևան բոլորին: