Պաղպաղակի միջոցով հնարավոր է բացահայտել կնոջ բնավորությունը

Էսկիմոյի սիրահար կանայք սեքսուալ են: Միշտ լավ տեսք են ունենում: Նրանք ձգտում են ունենալ հարուստ ամուսին, ով անհոգ կյանք կապահովի: Ամուսնանալուց հետո նման տիպի կանայք այլ տղամարդկանց հետ կապեր չեն ունենում: Երեխա ունենալու մասին մտածում է միայն 40 տարեկանից հետո, բայց երեխայի հայրը պետք է կատարյալ լինի բոլոր հարցերում` հատկապես ֆինանսական:
Շոկոլադե պաղպաղակ նախընտրող կինն անկասկած անհանգիստ կլինի ու ձեր հարաբերությունները չեն կարող երկար շարունակվել: Նրա հիմնական նպատակն է որքան հնարավոր է հաճույք ստանալ կյանքից` ռեստորաններ, ճանապարհորդություն, հագուստ և, իհարկե, մաչո: Նա իր տեսադաշտից ոչինչ բաց չի թողնի: Նա գիտի ինչպես տպավորություն թողնել ու հիացնել տղամարդուն: Նման կանանց բնավորությունը, մեղմ ասած, անկայուն է ու ոչ այնքան հաճելի: Եթե փորձեք կանգնեցնել նրան, մերժել նրան որևէ հարցում, ապա պատրաստ եղեք տեսնել նրա իսկական դեմքը:
Մրգային պաղպաղակ սիրող կանայք չեն ցանկանում ընտանիք կազմել, սա նրանց համար չէ: Նրանք մեծ հաջողություններ են ունենում կարիերայում, տղամարդկանց նայում եմ վերևից, իսկ իրենցից ցածր սոցիալական դիրք ունեցողներին առհասարակ չեն նկատում:
Եթե կինը նախընտրում է վաֆլիով պաղպաղակ` ձեր առջև հիանալի տնային տնտեսուհի է, ով ձեզ մշտապես համեղ ուտեստներ կհուրասիրի, երեխաները կուշտ ու խնամված կլինեն, իսկ հյուրերը` տանից անպակաս: Նա բարի է ու հասկացող, բայց ոչ շատ խելացի: Հակված է գիրության ու չի սիրում մարզվել:
Եթե կինն ընտրել է բաժակով պաղպաղակ, ապա նա խելացի է, հանգիստ ու կշռադատված, մշտապես ձգտում է հանգստության: Նրան շքեղ ծաղկեփնջեր, թանկարժեք զարդեր, ռոմանտիկ հանդիպումներ պետք չեն, փոխարենը նա գնահատում է ձեր խելքը, հումորի զգացումը և հավատարմությունը: Նա իդեալական կին կլինի: Նաև լավ ընկեր ու սիրուհի:

Եթե կնոջ համար միևնույն է, թե որ տեսակի պաղպաղակ կուտի, ապա կարող եք հաստատ իմանալ, որ նա համեստ է, նպատակասլաց, հումորով է մոտենում բոլոր հարցերին ու նաև տղամարդկանց: Փոքր առիթներից անգամ ուրախանում է, լավատես է: Նրա համար կարևոր է, որ արևը շողա ու մարդիկ իր նկատմամբ բարի լինեն:
Ահա այսքանը: Այժմ կարող եք ձեր սիրելիին հրավիրել պաղպաղակ ուտելու:
Suren2013
2013-05-31 20:48:39ՄԱՐԻԱ
2013-05-31 20:49:21Gayan
2013-05-31 20:50:02sssooo
2013-05-31 20:53:14♥˙•·.✌ ♥˙•·.
2013-05-31 21:08:34ϯ```@nGeruuHuuS HaMaaR SilTiiKs El KtaaaaaaaM ϯ
2013-05-31 21:13:04