Պարզ է, սիրում եմ քեզ...
Մի բանաստեղծություն, որ հիացրեց ինձ
ՊԱՐԶ Է, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:
Այս բանաստեղծությունը գրել է մեր հայրենակից Շառլ Ազնավուրը: Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում
Եվ ներեցեք, եթե կրկնվում եմ...
Merishok
2013-05-31 18:56:03♥ Մերի ♥
2013-05-31 19:19:56Maria
2013-05-31 18:58:17Lusi
2013-05-31 18:59:02♥ Մերի ♥
2013-05-31 19:20:40☺SaRa☺
2013-05-31 19:01:22♥ Մերի ♥
2013-05-31 19:21:16☺SaRa☺
2013-05-31 19:22:12Suren2013
2013-05-31 19:05:46♥ Մերի ♥
2013-05-31 19:21:34KaRoTeL Em Im SeR.......
2013-06-01 16:59:08♥ Մերի ♥
2013-06-01 17:32:07Vard
2013-06-01 19:12:09♥ Մերի ♥
2013-06-02 13:54:09