Copy SMS

10 հետաքրքիր փաստ մոծակների մասին

10 հետաքրքիր փաստ մոծակների մասին - իմ, մասին

Քանի որ շոգ ամառ է, ապա արդար չի լինի չխոսել ամառային օրերին (մանավանդ երեկոյան ժամերին) մարդկանց զզվեցնող Չհայտնաբերված Թռչող Օբյեկտների մասին: Դրանք մոծակներն են: Ներխուժելով մեր տները` նրանք վամպիրների նման խմում են մեր արյունները, սակայն դա չնչին բան է համեմատած նրան, որ նրանք հավաքվում են մեր համակարգիչների էկրանների մոտ` չթողնելով, որ վայելենք մեր թանկարժեք ինտերնետը: Այդ վիրավորանքներին պատասխանելու համար մենք պետք է շատ ծափ տանք, այնպես, ինչպես ծափ կտայինք Eminemi համերգի ժամանակ:


Այժմ ներկայացնեմ 10 հետաքրքիր փաստ մոծակ կոչեցյալների մասին:

 

1. Ընդհանրապես մոսկիտներն առաջացել են Յուրիական ժամանակաշրջանում` ավելին քան 175 միլիոն տարի առաջ, հետևաբար նրանց ձեռքը կրակն են ընկած եղել նույնիսկ դինոզավրերը: 

 

2. Նրանք պատկանում են բարակ անտենայանման բեղիկներով (Nemetocera) ճանճերի (Diptera) ընտանիքին:

 

3. Գոյություն ունի մոծակների մոտ 3000 տեսակ, որոնք բնակվում են ինչպես արկտիկական տունդրայում, այնպես էլ թաց տրոպիկական անտառներում: Ընդ որում` մոծակների մեծամասնությունը անցնում է ակտիվ վիճակի 12.7 աստիճան ջերմաստիճանում, ըստ Ցելսիուսի սանդղակի, այդ պատճառով նրանք առավել մեծ կոնցենտրացիայով հանդիպում են տաք և թաց անտառներում, ճահիճներում և անապատներում:

 

4. Մոծակների ակտիվության պիկ ժամանակահատվածը մթնշաղն ու գիշերն է: Ցերեկները նրանք հանգստանում են` թաքնվելով բնակարաններում և բույսերում: Ցերեկները մոծակները կարող են կեր դառնալ ուրիշ տեսակի կենդանիների համար:

 

5. Մոծակները լինում են տարբեր չափերի, նույնիսկ մինչև 12.5 մմ, պեղված մոծակների երկարությունները հասել են մինչև 5 սմ:

 

6. Մոծակները չեն կծում, այլ ծծում են արյունը: 1.200.000 մոծակը հերիք է, որպեսզի խմեն մարդու ամբողջ արյունը: Սակայն այդ ամենը միայն հաշվարկներ են, քանի որ մարդը կմահանա մինչ այդ` գրգռվածությունից և ցավային ցնցումից:

 

7. Փորձը ցույց է տվել, որ կանադական տունդրայում մերկ ձեռքերով, ոտքերով և մարմնով մարդիկ մեկ րոպեում ստանում են 9000 խայթոց: Եթե այդպես շարունակվի, ապա մարդը մեկ ժամում կկորցնի իր արյան կեսը:

 

8. Կծում են միայն էգ մոծակները, ընդ որում կծում են նրանք ինչպես մարդկանց, այնպես էլ մյուս ողնաշարավոր կենդանիներին` սկսած փղերից, վերջացրած մկներից և կրեաներից` խմելով նրանց արյունը: Դա նրանց թույլ է տալիս սերունդ տալ: Արյան մեկ կաթիլը կյանք է տալիս հազարավոր մոծակի ձագերի: Ամենահամեղ արյունը մոծակների համար հանդիսանում է մարդու արյունը, ընդ որում I և II կարգի: Արու մոծակները չեն խայթում, նրանք սնվում են բուսական սննդով և նեկտարով:

 

9. Մոծակի խայթոցը պարզ է երևում, սակայն մանրադիտակով դիտելիս այն դառնում է բարդ կառուցվածք: Այն բաղկացած է 6 մասից` 2 խողովակից` թքատար և սննդատար, որոնք շրջապատված են 2 սուր ներքևի ծնոտներով և սղոցաձև ատամներ պարունակող 2 «սկալպելներով»: Խայթելու ժամանակ դրանք մտնում են մի քանի միլիմետր մաշկի մեջ, մինչև որ հասնեն արյունատար անոթին:

 

10. Մոծակներն ունեն հոտառական և ջերմազգայուն օրգաններ, որոնք գտնվում են բեղիկների և 3 զույգ ոտքերի մոտ: Դրանք օգնում են հայտնաբերել զոհին, որն իրեն մատնում է ածխաթթու գազ, ջերմություն և քրտինք արձակելով:




10 հետաքրքիր փաստ մոծակների մասին - իմ, մասին

1

15

1019

  • AL Pachino
    2013-05-31 14:27:03
    բա ճանջ խիես քցել՞
    • ☺SaRa☺
      2013-05-31 14:27:33
      :D :D :D :D :D ]:)
    • ((M))
      2013-05-31 14:28:24
      ճանջ չի մոծակա ]:) ]:)
      • AL Pachino
        2013-05-31 15:39:14
        ասումա մոծակա հաստատ ճանճա
      • ((M))
        2013-05-31 17:48:16
        իի չեե
  •  Nervous
    2013-05-31 15:34:56
    11. մոծակները ահավոր շատ են ինձ սիրում |( :@
    • Normal is boring
      2013-05-31 15:35:46
      12.ինձ էլ :D :D :D
      •  Nervous
        2013-05-31 15:37:38
        մենակ ինձ են կծում դրանք :@ |( :D
      • Normal is boring
        2013-05-31 15:38:57
        ես եմ ուղարկում :P :D
      •  Nervous
        2013-05-31 15:40:04
        :'( ես էլ գիտեի աղբբերս ա (:| :D
      • Normal is boring
        2013-05-31 15:42:28
        չէ,ես ու ախպերդ իրար հետ ուժերը միացրինք ու հարձակում կազմակերպեցինք քո վրա (գինի) (գինի) :D դե քեզ սպանելու փորձերը շարունակվում են :D :D :D
      •  Nervous
        2013-05-31 15:44:14
        ես էլ ասում եմ էրեկ ինչի էր բբոյս հարցնում :'( :D
      • Normal is boring
        2013-05-31 15:44:54
        բա ոնց,էտ սաղ մշակած պլանա (գինի) :D :D մենք արդեն հասնում ենք մեր նպատակակետին :D
      •  Nervous
        2013-05-31 15:46:49
        :'( օօօօօօօօօ ոչ :'( :D լավ է ուշացա գնամ :)
      • Normal is boring
        2013-05-31 15:47:34
        գնա-գնա,կգաս կասեմ (գինի) :D