Copy SMS

Ինտելեկտուալ հարցեր (մաս 2)

Ինտելեկտուալ հարցեր (մաս 2) - hetaqrqir, harcer, intelektual

Շարունակեք նույն ոգով!!!!!


1) Եթե գիշերվա ժամը 12-ին անձրև է գալիս, ի՞նչքան է հավանականությունը, որ 72 ժամ հետո արևային եղանկ կլինի:


2) Ամուսինը կնոջ հետ ավտոմեքենայով գյուղից գնում էր քաղաք: Քաղաքից 500 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի բենզինը վերջացավ: Ամուսինը թողեց կնոջը ավտոմեքենայի մեջ, փակեց ավտոմեքենայի բոլոր դռներն ու պատուհանները, վերցրեց ամանը և գնաց քաղաք բենզին բերելու: Երբ նա բենզինը ձեռքին վերադարձավ քաղաքից, տեսավ, որ իր կինը մահացած է, և ավտոմեքենայում կար անծանոթ մի մարդ: Ավտոմեքենայի դռներն ու պատուհանները առաջվա պես փակ էին:
Փորձեք բացատրել, թե ինչ էր տեղի ունեցել !!!


3) 2 ճանապարհներից մեկը տանում է դեպի ճշտախոսների քաղաք, իսկ մյուսը` դեպի ստախոսների: Այս մարդկանցից մեկը ճշտախոսների քաղաքից է, իսկ մյուսը` ստախոսների: Եվ պարտադիր չէ, որ ճշտախոսը կանգնած լինի ճշտախոսների քաղաք տանող ճանապարհին վրա, կամ ստախոսը` ստախոսների քաղաք տանող ճանապարհին. դա մենք նույնպես չգիտենք: Անհրաժեշտ է մոտենալ նրանցից միայն մեկին և ընդամենը մեկ հարց տալ և, պատասխան ստանալով, ճշգրիտ որոշել, թե որն է ճշտախոսների քաղաք տանող ճանապարհը, և որը ստախոսների քաղաք տանող ճանապարհը: Տվե'ք այդ հարցը:


4) Չինարեն «ֆան» նշանակում է բրինձ: Հայերեն թարգմանելով «ցզաօ ֆան», «վու ֆան» և «վան ֆան» արտահայտությունները՝ ի՞նչ կստացվի:


5) Որոշ աղբյուրների համաձայան՝ այդ բառը ամենատարածվածն է աշխարհում և բոլոր երկրներում էլ հնչում է համարյա նույն կերպ: Այդ բառը մեզանից յուրաքանչյուրը օրվա ընթացքում արտաբերում է մի քանի անգամ: Ո՞ր բառն է դա:


Ձեզ տեսնեմ......

3

59

4672

  • NELLI ^_^
    2013-06-01 15:15:36
    1.էլի գիշեր կլինի (ժպիտ)
    • MiSs MiCkEy MoUsE
      2013-06-01 15:16:34
      (բռավո) (բռավո)
    • NELLI ^_^
      2013-06-01 15:16:58
      3.կհարցնեն դու սիրտ ունես եթե ասի չէ ստախոս ա :D
    • NELLI ^_^
      2013-06-01 15:17:58
      5.օկ :D
  • ♥ ...Swaaag`♥
    2013-06-01 15:16:16
    5.օկ :)
  • MiSs MiCkEy MoUsE
    2013-06-01 15:19:15
    չէ դուք երկուստ էլ սխալ եք մտածում :)
  • NJ
    2013-06-01 15:19:32
    3.կմոտենա ցանկացածին ու կհարցնի<<<եթե ես մյուսին հարցնեի թե որ ուղին է տանում ճշտախոսների քաղա,նա ինչ կպատասխաներ>>
    • NELLI ^_^
      2013-06-01 15:20:10
      էէ իմ ասածով ավելի հեծտ ա :D
      • NJ
        2013-06-01 15:21:59
        վատ տարբերակ չի (ուրախ) :) :) :)
    • MiSs MiCkEy MoUsE
      2013-06-01 15:20:46
      ապրեեսս ճիշտաաա
    • NJ
      2013-06-01 15:21:14
      հա ու գնում ենք հակառակ ճանապարհով,պատասխանից հետո
  • Merishok
    2013-06-01 15:20:14
    5.մամա ? (ժպիտ)
    • NELLI ^_^
      2013-06-01 15:20:47
      ես քեզնից շուտ ասեցի :D
      • Merishok
        2013-06-01 15:21:37
        (ժպիտ) (ժպիտ) (ուրախ) (ուրախ)
      • MiSs MiCkEy MoUsE
        2013-06-01 15:22:04
        էտ բառը շաաաատտ հաճախ ենք օգտագործում բոլորս էլ :)
      • ♥ ...Swaaag`♥
        2013-06-01 15:26:13
        պիսոկ՞ (ուրախ)
  • MiSs MiCkEy MoUsE
    2013-06-01 15:21:35
    չէ, մաման էլ չի
  • MiSs MiCkEy MoUsE
    2013-06-01 15:26:08
    5) ալո
    • NELLI ^_^
      2013-06-01 15:26:53
      աաա....բայց մեր ասածներն էլ էին տարբերակ,ու կարաին լինեն :)
    • Normal is boring
      2013-06-01 15:27:16
      ալո՞ (:| :D
  • MiSs MiCkEy MoUsE
    2013-06-01 15:26:37
    բա 2-ն ու 4-ը՞՞՞՞՞՞՞՞՞
    • ♥ ...Swaaag`♥
      2013-06-01 15:29:28
      2.կինը հղի էր...երեխան ծնվեց ,մայրը մահացավ
      • MiSs MiCkEy MoUsE
        2013-06-01 15:33:03
        փաստորեն լավ էլ խելացի ես (բռավո) (բռավո) :) (ժպիտ)
      • ♥ ...Swaaag`♥
        2013-06-01 15:34:08
        կասկածում էիր (ախ) (ուրախ)
      • ♥ ...Swaaag`♥
        2013-06-01 15:34:52
        4.շիլա՞ :D
    • NELLI ^_^
      2013-06-01 15:29:35
      4.կարողա՞ աշնանային,գարնանային...
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-06-01 15:31:55
    2---կինը հղի էր ու դե մեռելա
  • Normal is boring
    2013-06-01 15:34:10
    եթե բրինձը չինացիների կարելիա ասել միակ ուտելիքնա,ըստ երևույթին նախաճաշ,ճաշ,ընթրիք՞
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-06-01 15:35:04
      ես էլ ե էտ մտածել (ուրախ)
    • MiSs MiCkEy MoUsE
      2013-06-01 15:38:12
      միանգամայն ճիշտ պատասխան (բռավո) (բռավո) (ծաղիկ) O:)
  • Սուրո ՔՓ
    2013-06-05 08:57:31
    3.Որն է ձեր քաղաքը
  • 123654
    2013-07-04 22:00:13
    5-րդ այո
  • 123654
    2013-07-04 22:01:19
    4-րդ նախաճաշ, ճաշ և ընթրիք
  • ^_^Sofi^_^
    2015-02-21 18:53:29
    1- ոչ, քանի որ գիշեր կլինի, 2- կինը հղի էր երեխան ծնվել էր,մայրը մահացել, 3- դուք ձեր քաղաք տանող ճանապարհին եք, եթե պատասխանը լինի այո ապա դա ճշմարտախոսների ճանապարհն է, իսկ ոչի դեպքում դա ստախոսների ճանապարհն է, 4- նախաճաշ, ճաշ, ընթրիք, 5-ալո
  • Վահիկ
    2016-08-28 23:50:23
    4-նախաճաշ ճաշ և ընթրիք 5-ալո սրանք 100% անոց պատասխաններն են
  • Արման
    2017-08-08 13:02:48
    5-րդ օկ