Եղիր երջանիկ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ:
Երջանկություն է լինել մայր, ծնող, մասնագետ դառնալ, ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ համերաշխ ընտանիք, լավ ընկերներ, տեսնել զավակների հաջողությունը, գրկել թոռանը, լսել նրա առաջին թոթովանքները, շփվել արվեստի գլուխ-գործոցների հետ…
Ճիշտ են ասում, ուզում ես երջանիկ լինել` եղիր այդպիսին: Մենք մշտապես սպասում ենք երջանկությանը և մեր առջև խնդիր ենք դնում. այ կավարտեմ ինստիտուտը…, կամուսնանամ…, երեխա կունենամ…, բնակարան կառնեմ…, նոր կահույք կունենամ…: Չնայած, հիշենք, որ երեխա ժամանակ մենք երջանիկ էինք առանց պատճառի:
Հոգեբանները համոզված են, որ երջանկության զգացումը մարդու հոգեկան աշխարհի վիճակն է, որի պատճառը կարող է լինել ամենատարբեր ապրումները և նույ
նիսկ առաջին հայացքից մանր, աննկատ իրադարձությունները: Քչերն են մտածում, որ արդեն շնչելը, քայլելը, ուղղակի ապրելն արդեն երջանկություն է:
Այսօր կան ավելի կարևոր խնդիրներ, այ դրանց հարկավոր է ուշադրություն դարձնել. այդպես էլ ձևավորվում են «դժբախտ» մարդիկ, ոչ թե նրանք, ում համար, իրոք, երջանկության համար առիթ չկա, այլ նրանք ովքեր ուրախությունն ուղղակի «չեն նկատո
ւմ»:
Կան իրավիճակներ` պատերազմ, բնական աղետներ, երբ մարդը կորցնում է հարազատներին, տունը, երբ նա և նրա ընտանիքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանք, թվում է, անհամատեղելի են երջանկության հետ: Բայց զարմանալիորեն, հենց այդ ծայրահեղ պայմաններում է մարդ հանկարծ հասկանում, թե որքան երջանիկ է եղել նախկինում, թե որքան խորն է եղել իր սերը հարազատների, սեփական օջախի նկատմամբ:
Հարկ է գնահատել ունեցած երջանիկությունը, ուրախանալ ամեն ապրած օրվա համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ գովես: Դա շատ կարևոր է, քանի որ մշտապես իրենից դժգոհ լինելով, մարդ չի կարող երջանիկ լինել: Նույնիսկ, եթե չեք հասել կարիերիայի բարձունքներին, չունեք բազմանդամ ընտանիք, ՙմոդել չեք՚, այնուամենանիվ, ունեք այն, ինչի համար կարելի է ձեզ գնահատել և սիրել: Օրինակ, դուք հիանալի տանտիրուհի եք, ձեր պատրաստած ճաշատեսակները գնահատում են ընտանիքն ու ամուսնու ընկերները: Կամ ինքներդ ձեզ հաճոյախոսություն արեք` այսօր կարողացա պահպանել սննդակարգս, ապրեմ ես: Անհրաժեշտ է նաևուրախանալ քչով: Սովորեք հաճույք ստանալ ամեն մի փոքր ուրախությունից և մի հրաժարվեք դրանից: Մեկը հաճույք է ստանում խաղատ
անը շահած գումարով, մեկ ուրիշը` բարձր պաշտոնով: Իսկ դու` ժամանակին տրված աշխատավարձով, ընտանիքիդ համար տոն կազմակերպելով, հեռուստացույցի առջև սիրածդ հաղորդումը դիտելով կամ ուղղակի կանաչ պուրակում զբոսնելով` եթե այդպիսին շրջապատումդ կա: Օգտվիր ցանկացած առիթից, քեզ հաճույք պարգևելու համար:
Հարկավոր է ապրել ներկայով: Գնահատիր պահ, հաճույք ստացիր գարնան զարթոնքից, երեխաների թոթովանքից, ժպիտներից: Նկատած կլինես, եթե տրանսպորտում մռայլ և հոգնած մարդկանց մեջ հայտնվում է մի շատախոս մանուկ, բոլորն ակամա ժպտում են, աշխատում են իրենք էլ արժանան այդ մանկան հայացքին և ժպտին: Երջան
կությունը մեր կողքին է, պարզապես հարկ է նկատել և բաց չթողնել: Երջանկություն կարող է պարգևել կարծրատիպերից հրաժարվելը: Նախկինում անհաջողակներ էին համարվում
կարիերիայի հետևից ընկածները, ովքեր նույնիսկ ընտանիք չեն կազմել, ընկերներ չունեն: Ներկայումս, կարծես թե, անհաջողակներ են բազմազավակ ընտանիքները, տնային տնտեսուհիները: Պետք չէ բոլորին «մի արշինով չափել»: Յուրաքանչյուր ոք անկրկնելի անհատականություն է և ամեն մեկն ապրում է միայն իր անկրկնելի կյանքով: Լսիր ինքներդ քեզ և փնտրիր քո ներդաշնակությունը: Իսկ ներդաշնակու
թյունից մինչև երջանկություն ընդամենը մեկ քայլ է:
Normal is boring
2013-06-02 19:24:02Merishok
2013-06-02 20:41:42m .NARA
2013-06-02 22:24:17Armin
2013-06-03 09:42:48YANA212
2013-06-14 20:21:53