Պենելոպա Կրուսը Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին կդառնա
Իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսը 007 գործակալի մասին հաջորդ ֆիլմում կմարմնավորի Ջեյմս Բոնդի նոր ընկերուհու դերը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Yahoo! Movies-ին։
Կրուսը կդառնա տարիքով ամենամեծ դերասանուհին, որը երբևէ կատարել է այդ դերը։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն 2014թ. ամռանը։ Նույն թվականի ապրիլին կլրանա Կրուսի 40-ամյակը։
Բոնդի մասին նոր ֆիլմը դեռևս չունի պաշտոնական անվանում։ Ռեժիսորը նույնպես նշանակված չէ։ Մինչդեռ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ֆիլմով կարող է զբաղվել Սեմ Մենդեսը՝ նախկին ֆիլմի ռեժիսորը։
Հայտնի է, որ առնվազն երկու ֆիլմերում անձամբ Ջեյմս Բոնդին կմարմնավորի Դենիել Քրեյգը։