Copy SMS

Իրիսի բաղադրատոմսը

Իրիսի բաղադրատոմսը - իրիս, բաղադրատոմս, ջուր

Բաղադրությունը`
400 մլ. ջուր,
մեկ բաժակ շաքարավազ,
խտացրած կաթ
մեղր, համեմունքները ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը`
Ամենասկզբում գտեք տարրա, որի մեջ պատրաստելու եք իրիսը, կհամապատսախանի 3-5 լիտր տարողություն ունեցող ցանկացած կաթսա: Լցրեք նրա մեջ 400 մլ. ջուր , դրեք կրակին և թող եռա. այնուհետև վերցրեք մեկ բաժակ շաքարավազը և լցրեք եռացող ջրի մեջ: Այդ պահից սկսած պետք է ուշադիր հետևել զանգվածին և պարբերաբար խառնել:.
Եռալուց հետո կարող եք ավելացնել խտացրած կաթը և մեղրը: Խորհուրդ է տրվում եփել մարմանդ կրակի վրա, որպեսզի չվառվի: Առջևում ”ամենահետաքրքիր” աշխատանքն է – խառնել այս ամենը. Աստիճանաբար այն իր ծավալով կպակասի, և գրեթե մեկ ժամից այն կարելի է վերցնել կրակից և լցնել կաղապարների մեջ:
Մինչ գազոջախը անջատելը , կարող եք ավելացնել տարբեր համեմունքներ, ինչ որ կցանկանաք: Օրինակ մանրացված ընկույզ, կոկոսի փոշի, չամիչ, և այլն, Իսկ այս ամենից հետո , երբ իրիսները կհովանան կարելի է մատուցել, որպես անուշեղեն: Բարի ախորժակ:



Հաստատ կստացվի փորձեք ինքներդ

0

0

2072