Copy SMS

ԷԼ ՍԵՐ ՉԿԱ, ՈՒ ՉԻ ԷԼ ԼԻՆԻ

ԷԼ ՍԵՐ ՉԿԱ, ՈՒ ՉԻ ԷԼ ԼԻՆԻ  - իմ, մասին

Ներե՞մ : Ներում եմ, բայց ոչ ավելին: Մի մեղադրի ինձ, ես իսկապես քեզ սիրել եմ: Հա՛ , հա՛, սիրել եմ, ես կասեի պաշտել, բայց դու ինքդ օրեցօր սպանեցիր իմ մեջ գտնվող սերը: Այդ դու էիր, որ չգնահատեցիր ինձ, դու էիր ինձ ասում գնա, իսկ հիմա ինչու՞ ես եկել, ի՞նչ ես ակնկալում, ինչու՞ ես այդպես նայում: Մի նայիր , ես մեղավոր չեմ, որ էլ սեր չկա, ես մեղավոր չեմ, որ քո <կապրիզները> ավելի կարևոր էին: Գիտե՞ս, այն ժամանակ, երբ անինքնասերի նման հետևում էի քեզ, կուլ էի տալիս բոլոր վիրավորանքներդ, ես չէի էլ մտածում, որ գալու է այն օրը, երբ ինքդ կընկնես իմ ետևից: Երբ դու հարյուր տոկոս վստահ էիր, որ ես քոնն եմ, դու չէիր գնահատում ինձ, իսկ հիմա չգիտեմ ինչու ես եկել, գուցե վախենու՞մ ես: Հա՛ , դու հաստատ վախենում ես, քանզի ես քեզ սիրել եմ շատ ուժգին, այդպես ոչ ոք քեզ չի սիրի,,,,,,հաստատ,,: Այժմ ես փոխվել եմ, հավատա ինձ, այլևս սեր չկա իմ մեջ, իմ սրտում, և երևի էլ երբեք չի լինի ոչ քո հանդեպ և ոչ էլ ցավոք մեկ ուրիշի, քանզի դու անզգայացրիր իմ սիրտը՝ դարձրեցիր քար: Էլ սեր չկա, ու չի էլ լինի, ինչքան էլ ջանաս, ես օրեցօր հիասթափվում էի այն կերպարից, որին ես էի հորինել: Հա՛, հա՛, մեր սերը ես էի հորինել, այն երբեք էլ չի եղել: Քո կերպարը՝ ախ այն իդեալական կերպարը, որը կերտեցի ես, որի համար գիշերներ չքնեցի, որի համար արցունք թափեցի, այսօր չկա: Ու գիտես ի՞նչ, ես այլևս չեմ սպասելու քեզ, գնա, հեռացիր իմ կյանքից և միշտ հիշիր՝ 

ԷԼ ՍԵՐ ՉԿԱ, ՈՒ ՉԻ ԷԼ ԼԻՆԻ:


6

13

1063

  • (բռավո) (բռավո) ես էլ էի էս վիդեոն քցելու (բռավո) էն էլ արդեն քցել էիր :) (բռավո) (բռավո) լավնա
    • ((M))
      2013-06-06 21:48:46
      մերսիիի O:) O:)
  • Normal is boring
    2013-06-06 21:46:51
    լավ էլի,օրեր առաջ նորից կար...ու հեղինակն էլ ասւոմ էր հեղինակային ա....
    • ((M))
      2013-06-06 21:49:13
      ճիշտն ասած facebookic em գտելլ
  • Merishok
    2013-06-06 21:53:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ((M))
      2013-06-06 21:54:56
      O:) O:)
  • m .NARA
    2013-06-06 22:01:55
    ես էլ ունեմ նման նյութ, բայց իմ տարբերակում ես չէի սիրում...http://www.copypaste.am/2013/05/22/%D5%A7%D5%AC-%D5%B9%D5%AF%D5%A1-%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B8%D6%80%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%A7%D5%AC-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC/....
  • INFINITE
    2013-06-06 22:04:38
    սեր միշտ էլ կա...ուղղակի երբ որ վերքը թարմա....տենց սխալ սխալ բաներ են սկսում խոսալ....միշտ պետքա մտածել որ վերջում ամենինչ լավա լինելու..իսկ եթե հիմա ամենինչ վատա..ուրեմն դեռ վերջը չի...համ էլ բոլորն էլ սխալվում են....մարդիկ սխալների միջոցով են սովորում ...
    • ((M))
      2013-06-06 22:27:10
      հա ճիշտա ,,,,,բայց կա սխալներ որ ամբողջ կյանքտ կկործանեն
      • The void ღ
        2013-06-06 22:30:04
        սուտա, չկան, մարդը ինքնա իրան կործանում....եթե էտ սխալը 1 անգամ անես...քեզ մեկա մի օր կներեն...մարդասպանը եթե մարդա սպանում..իրան ազատազրկում են որոշ ժամանակով..բայց եթե դու շարունակես ու կրկնես սխալդ...արդեն ցմահ կբանտարկվես
      • ((M))
        2013-06-07 16:59:36
        դե հաա
  • narebadalyan
    2013-06-07 10:37:18
    բայց ինչի ենք մենք միշտ խոսում տխուր սերերից միքիչ էլ ուրախից խոսեք վերջիվերջո սերը կյանք ա :) :) :) :) :) :) :) :) :) :) :)
    • ((M))
      2013-06-07 16:59:49
      աա ճիշտաաա