Copy SMS

Ինչպե՞ս ճիշտ ընտրել բարձրակրունկները.

Ինչպե՞ս ճիշտ ընտրել բարձրակրունկները. - Անհարմարության, հետ,կապված, բոլոր, խնդիրները, սկսվում է, կոշիկի, ոչ ճիշտ,ընտրված, չափսից

Ի՞նչ սկզբունքով ես ընտրում բարձրակրունկ կոշիկները: Պարզ բան է` գեղեցիկ և նորաձև: Միայն թե այս ընտրությունը չի կարող երաշխավորել, որ դու և քո սիրելի բարձրակրունկները միասին երկար ճանապարհ կանցնեք: Արժե ավելի լուրջ մոտենալ այս հարցին:Ճիշտ ընտրված բարձրակրունկները հրաշքներ են գործում` ոտքերդ դարձնելով ավելի եկար, քայլվածքդ` ավելի գրավիչ ու ինքնավստահ: Ա՛յ, իսկ սխալ ընտրված բարձրակրունկները իսկական փորձանք են: Անտանելի ցավին և տարօրինակ քայլվածքին գումարած, սրանք կարող են հանգեցնել ողնաշարի կորացման, ոտնաթաթի դեֆորմացիայի, հարթաթաթության, կոշտուկների...:

Ինչպե՞ս ճիշտ ընտրել բարձրակրունկները. - Անհարմարության, հետ,կապված, բոլոր, խնդիրները, սկսվում է, կոշիկի, ոչ ճիշտ,ընտրված, չափսից

Կոշիկի իդեալական չափսը

Անհարմարության հետ կապված բոլոր խնդիրները սկսվում է կոշիկի ոչ ճիշտ ընտրված չափսից: Բարձրակրունկներ գնելուց առաջ անպայման փորձրիր դրանք խանութում. տասը րոպե դեֆիլե սրահում, և դու պատրաստ կլինես ռեալ գնահատել կոշիկի բոլոր թերություններն ու առավելությունները:

Խորհուրդ փորձագետից. «Եթե ընտրում ես այնպիսի կոշիկ, որի կրունկը 5-9 սմ է, ապա կոշիկդ պետք է կես չափով ավելի մեծ լինի, քան քո ոտքն է, 10-15 սմ բարձրության կրունկի դեպքում՝ 1 ամբողջ չափսով, իսկ 16 սմ-ից բարձրի դեպքում՝ 1,5 չափսով մեծ: Եվ ցանկալի է, որ կոշիկը գնես օրվա երկրորդ կեսից հետո, երբ ոտքերդ արդեն համեմատաբար հոգնած են»:

Կրունկների բարձրությունը

Որքա՞ն պետք է լինի կրունկների օպտիմալ բարձրությունը: Օրթոպեդները պնդում են` երկու սանտիմետրից ոչ պակաս և հինգից ոչ ավել: Նորաձևության սիրահարները միաձայն են ` որքան բարձր և բարակ լինի կրունկը, այնքան ավելի լավ: Այստեսակ հակասական իրավիճակում միակ խելամիտ փոխզիջումը բարձրակրունկները ոչ միշտ կրելն է:

Խորհուրդ, փորձագետից. «Այժմ նորաձև են այնպիսի կոշիկներ, որոնք բացի բարձր կրունկից նաև իրենց առաջամասում ունեն պլատֆորմա: Այդ մոդելները շատ հարմար են այն առումով, որ կրունկի բուն բարձրությունը մի քանի սանտիմենտրով պակասում է, իսկ ոտքն ավելի հարմար դիրքում է գտնվում»:

Կոշիկ ըստ կառուցվածքի

Բարձրակրունկ կոշիկների ոճային լայն տեսականու մեջ հստակ կողմնորոշվելու համար պետք է իմանաս նաև, թե որ տեսակն է առավել համապատասխան քո կառուցվածքին: Օրինակ` երկար ու սուր քթով բարձրակրունկները ստեղծված են կատարելապես բարձրահասկ լեդիների համար: Այս մոդելի սուր ծայրը տեսողականորեն ավելացնում է սրունքների կլորիկությունը, իսկ «նավակ» մոդելի կոշիկները ավելի նուրբ և երկարավուն են դարձում ոտքերը:

Խորհուրդ փորձագետից. «Նիհար կազմվածք ունենալու դեպքում ճիշտ է կրել բարակ կրունկ ունեցող կոշիկներ, իսկ մի քիչ կլորիկ մարմին ունեցողները՝ ավելի հաստ, քառակուսի ձև ունեցող կրունկներով կոշիկներ: Սակայն լինի դա բարակ կրունկով, թե պլատֆորմայով կոշիկ, վերջինս պետք է թեթև լինի, ոչ թե քարի պես ծանր»:

Ինչպե՞ս ճիշտ ընտրել բարձրակրունկները. - Անհարմարության, հետ,կապված, բոլոր, խնդիրները, սկսվում է, կոշիկի, ոչ ճիշտ,ընտրված, չափսից

9

20

1817