Համբույրը հանգստացնում է ներվային համակարգը և կանխում սթրեսները:
Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ ՙփունջ՚ է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձեւ մանրե) եւ բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95%-ը անվնաս են:
Հետազոտությունները հաստատում են, որ նրանք ովքեր հաճախ համբուրվում են, ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի, ստամոքսագեղձի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Ու բացի այդ ավելի լավ են քնում:
Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում:
Համբույրի տեւողության համաշխարհային ռեկորդը պատկանում է չիկագոցի մի զույգի. 17 օր, 10 ժամ, 30 րոպե: ՙՀամբույրի փառատոնի՚ հաղթող այդ զույգը ժամում մեկ անգամ 5 րոպեանոց դադար էր տալիս: Օրվա մեջ երկու ժամ տրված էր հանգստի ու սնվելու համար: Ջրի տակ համբույրի ռեկորդը գրանցել է տոկիոցի զույգը. 2 րոպե, 18 վայրկյան:
Համբույրի ընթացքում արագանում են սրտի զարկերը (մինչեւ 150): Ընդ որում զարկերի հաճախականությունը, մեծ գրգռվածության դեպքում, կարող է կրկնապատկվել: Ճնշումը բարձրանում է: Շուրթերը թեթեւակի ուռչում են, դառնում ավելի նուրբ ու վարդագույն: Ահա այդ պատճառով է, որ վառ ներկված շուրթերը կրքի սիմվոլ են հանդիսանում: Ամեն համբույրի ժամանակ գործի են դրվում շուրջ 34 մկաններ: Պարզ է, որ այդ դեքում մաշվում են ավելորդ կալորիաները: 3 րոպե տեւողությամբ համբույրը նպաստում է 12 կալորիայի վերացմանը:
Կարծիք կա տարածված, որ համբույրը վտանգավոր է ինֆեկցայի փոխանցմանցման համար: Ինֆեկցիոն հիվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել: Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ, սակայն դա բոլորովին էլ մահացու չէ: Մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ: Բացի այդ թքի մեջ կա անդրոստերոն, որը մեծացնում է սեքսուալ ցանկությունը:
♥ SaRa ♥
2013-06-06 18:56:04Եթե տղան վերաբերվում է աղջկան,ինչպես արքայադստեր,դա նշանակում է,որ նրան դաստիարակել է թագուհի
2013-06-06 18:58:09aaaaa
2013-06-07 08:05:02Astghik
2013-06-07 13:50:46