հետաքրքիր փաստ թվերի մասին
Եթե նույնիսկ Դուք չեք սիրել և սիրում մաթեմատիկան, դժվար թե կարողանաք չհամաձայնվել այն մտքի հետ, որ այն մեր կյանքում մեծ դեր ունի: Չնայած ամենուրեք մենք շրջապատված ենք թվերով, բայց որոշ թվերին յուրահատուկ նշանակություն ենք տալիս: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր պի թվի, ոսկե հատվածքի (կտրվածք), հաջողակ և անհաջողակ, նաև մեծ թվերի մասին:
Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է, որը արտահայտում է շրջանագծի հարաբերությունը շրջանի տրամագծին: Այն օգտագործում են համաշխարհային վիճակագրության, եղանակի կանխագուշակման և այնպիսի տեղեր, որտեղ պահանջվում է մեծ հաշվարկային հզորություն: Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով: Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է պի թիվը: Պի թվի ստորակետից հետո առաջին 100 թվերը ունեն հետևյալ տեսքը. 3,1415926535897932384626433832795028841971693993751 058209749445923078164062862089986280348253421170679
666 թիվը Աստվածաշնչից առավել հայտնի է, որպես գազանի կամ սատանայի թիվ: Աստվածաշնչում հիշատակվում է. «Այստեղ է իմաստությունը. ով իմաստություն ունի կարող է հաշվել գազանի թիվը, քանզի թիվն այդ մարդկային է: Այդ թիվն է՝ վեց հարյուր վաթսուն վեց»: Շատերը այս թիվը համարում են անհաջողակ, դժբախտություն բերող, սատանայական և խուսափում են նրանից: 666-ի հանդեպ վախը կոչվում է հեքսակոսիոյհեքսեկոնտահեքսաֆոբիա: Կան նաև մարդիկ, որոնք համարում են, որ թարգմանությունը սխալ է արված և գազանի թիվը իրականում 619-ն է:
Գուգոլ թիվը, որը իրենից ներկայացնում է 100 0-ներով թիվ, հայտնի է դարձել ի շնորհիվ Google որոնողական համակարգի, որը մի փոքր այլակերպել է այն՝ Googol-ից դարձնելով Google: Որքա՞ն մեծ է այս թիվը: Եթե ամբողջ տիեզերքը լցնենք թղթե թերթիկներով և ամեն մեկի վրա 0 գրենք, կպարզվի, որ մենք գրել ենք ընդամենը այս թվի կեսը:
0-ն ժամանակակից մաթեմատիկայի հիմքն է դարձել: Չնայած մենք հաշվարկը սկսում ենք 1-ից, մաթեմատիկներն ու ծրագրավորողները սկսում են 0-ից: Այն հայտնի է, որպես չեզոք էլեմենտ: Եթե դուք ինչ որ թիվ ավելացնեք, կամ հանեք 0-ից, ապա թիվը չի փոխվի: Եթե յուրաքանչյուր թիվ բազմապատկենք 0-ով, դուք կստանաք 0: Յուրաքանչյուր թիվ բարձրացրած 0 աստիճան հավասար է 1-ի: Բայց դուք չեք կարող թիվը բաժանել 0-ի: Հաշվարկային համակարգում գոյություն չունի 0-ական տարի: Այն սկսում է՝ 3 տարի մ.թ.ա., 2 տարի մ.թ.ա, 1 տարի մ.թ.ա., այնուհետ սկսվում է 1 տարի մ.թ., 2 տարի մ.թ. և այլն:
7 թիվը համարվում է ամենահաջողակը: Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք և 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր և այլն: Եվրոպայում կա այսպիսի մի համոզմունք, ըստ որի 7-րդ որդու 7-րդ որդին ունի կախարդական ուժ: Նաև 7 թիվը համարվում է աշխարհում ամենաշատ մարդկանց սիրելի թիվը:
Համաձայն Պիֆագորի, 5 թիվը դա մարդու միկրոկոսմոսի կատարյալ թիվն է: Արիստոտելը 5-րդ տարրն է ավելացրել 4 տարերքներին (կրակ, ջուր, օդ, հող) և անվանել եթեր, որը հիմք հանդիսացավ ալքիմիկների հոգևոր փորձերի: Նաև 5 թիվը ունի հոգևոր նշանակություն և տարբեր մշակույթներում այն յուրահատուկ սիմվոլ է:
8 թիվը համարվում է կատարելության թիվ: Այն ասոցացվում է անսահմանության հետ, իսկ հին եգիպտացիների մոտ այն համարվում էր հավասարակշռության և տիեզերական խաղաղության թիվ: Ճապոնական և չինական մշակույթներում այն համարվում է երջանիկ թիվ: Պիֆագորացիները հավատում էին, որ 8 թիվը դա սիրո և ընկերության սիմվոլն է:
13 թիվը դարձել է դժբախտ կանխագուշակումների սիմվոլ ինչպես ուրբաթ 13-ը: Նույնիսկ մեր օրերում դուք կարող եք նկատել, որ շատ շինություններում բացակայում է 13-րդ հարկը: Քրիստոնիաների մոտ 13 թիվը ունի կրոնական սկիզբ, քանի որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ 13-րդ առաքյալը դավաճանեց Քրիստոսին:
ALISA
2013-06-06 21:06:52INFINITE
2013-06-06 21:08:02♥ SaRa ♥
2013-06-07 17:15:33Маришок
2013-06-07 17:32:42Axunikk
2013-06-18 17:11:05Axunikk
2013-06-18 17:11:12Linkin Park∞
2013-08-03 15:43:49