Մտքեր..
Ապրիր այնպես,որ երեխաներդ արդարություն ու ազնվություն բառերը լսելիս քեզ հիշեն...
Տե՛ր Աստված, հեռացրու՛ իմ կյանքից այն մարդկանց,ովքեր ոչ մի լավ բան չեն բերում իրենց հետ. թող նրանց մոտ ամեն ինչ լավ լինի,բայց ինձնից հեռու...
Անկեղծորեն քեզ սիրում է նա,ով իր մտքում միշտ աղոթում է Աստծուն քեզ համար...
Ես միայն մի բան եմ Աստծուց խնդրում. պահպանի՜ր նրանց,ում ես սիրում եմ...
Սերը պետք է ավելի ուժեղ լինի,քան ցանկացած զայրույթը...
Այսօրվա Ձեր պահվածքը, վաղվա իմ վերաբերմունքն է...
Ես կպաշտպանեմ մայրիկին, պա'պ, խոստանում եմ...
Եթե դու ունես հայրիկ ու մայրիկ,ուրեմն արդեն հարուստ ես..
Նայում ես ոմանց աչքերին, տեսնում ես միայն գույնը...
...իսկ ոմանց մոտ տեսանելի է դառնում հոգին...
Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում այն մարդու հոգում,ով միշտ ծիծաղում է...
Գնահատե'ք տատիկներին ու պապիկներին. նրանց մեզնից ոչ բոլորն ունեն...
Աղոթի'ր...նա լսում է...ցանկացած պահի ու ցանկացած վայրում...
Սիրում եմ լսել այն երգերը,որոնց միտքը կարծես իմ կյանքը նկարագրի...
Սիրում եմ կյանքը, բայց կյանքիցս առավել սիրում եմ նրանց,ովքեր ինձ կյանք են պարգևել...սիրում եմ Ձեզ, մա'մ,պա'պ...
Այս կյանքում հաղթում է նա, ով հաղթում է ինքն իրեն, հաղթահարում է իր վախը, ծուլությունն ու անինքնավստահությունը...
Կյանքում չեն հաղթում մեկ անգամ, հաղթում են ամեն օր..
Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել...
Միակ մարդը, ում հետ պետք է համեմատվել, դա դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից պետք է լավը լինել, դա դուք եք այս պահին..
❶ S a Q o ♚ ✔
2013-06-06 17:55:51Evelina
2013-06-06 17:56:34❶ S a Q o ♚ ✔
2013-06-06 17:57:43Liushik))
2013-06-06 17:55:57Evelina
2013-06-06 17:56:47Liushik))
2013-06-06 17:58:25Անյուտա(Veteran)
2013-06-06 17:59:21Evelina
2013-06-06 18:00:18Անյուտա(Veteran)
2013-06-06 18:00:40m .NARA
2013-06-06 18:11:32(ړײ)Little Girl(ړײ)
2013-06-06 18:54:24Gayan
2013-06-06 21:18:36