Սիրում է, չի սիրում....
Այս աշխարհում ամենքս ծնվել ենք հավասար, սակայն ոչ միանման: Բոլորս էլ տարբեր ենք, ունենք մեր սեփական ցանկությունները, զգացմունքները և նպատակները, բայց մի բան կա, որ ընդհանուր է բոլորի համար` դա սերն է: Սերը կարծես, ունիվերսալ մի զգացմունք է, որն ունի տարբեր դրսևորումներ: Այն է` սեր հանդեպ զավակը, սեր հանդեպ ծնողները, սեր հանդեպ հայրենիքը և այսպես շարունակ:
Սիրածդ գործն ավելի լավ ես անում, սիրածդ ուտելիքն ավելի հաճույքով ես ուտում, սիրածդ վայրում ուրախ ժամանակ ես անցկացնում. այս ամենին գումարվում է սիրածդ էակի նկատմամբ սերը, և ստեղծում է երջանկության զգացում: Ու շատերի համար, թերևս, կարևորագույներից մեկը` սիրած անձի նկատմամբ տածած սերն է: Երբեմն, լինում են դեպքեր, երբ թվում է, թե սիրում ես, սակայն իրականում այդպես չէ: Իսկ ինչպե՞ս իմանալ, նա իսկապես սիրո՞ւմ է, թե` ոչ: Ինչպե՞ս հասկանալ անհասկանալին:
Կփորձենք ուղղորդել Ձեզ, որպեսզի կարողանաք իրապես հասկանալ Ձեր սիրային հարաբերությունների մակարդակը: Բնականաբար անհնար է ճշգրիտ կանխորոշել նաև դրանց ընթացքը: Ինչևէ` այսպես ուրեմն, եթե Դուք ունեք սիրային հարաբերություններ, կարդացեք հարցերը և նշեք Ձեզ մոտ «այո», կամ «ոչ» բառերը:
- Ապահով եմ զգում նրա կողքին:
- Նրա հետ հարմարավետ եմ զգում:
- Լսում է ինձ:
- Արժևորում է իմ կարծիքը:
- Աջակցում է ինձ նրանում, ինչ իմ կյանքում ուզում եմ անել:
- Անկեղծ է ինձ հետ:
- Ընդունում է, երբ սխալ է:
- Հարգում է ինձ:
- Միշտ փորձում է հասկանալ ինչ եմ զգում:
- Չի արգելում շփվել ընկերներիս կամ ընտանիքիս հետ:
- Ուրախացնում է ինձ:
- Վստահում է ինձ:
- Վերաբերվում է ինձ հետ, ինչպես հավասարը հավասարին:
- Հարգում է իմ ընտանիքը:
- Հասկանում է երբեմն մենակ լինելու իմ ցանկությունը:
- Ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ:
- Արտաքինս չի քննադատում:
- Այժմ տեսեք, թե ինչպիսի պատասխաններ ունեք. հարցերի պատասխանները պետք է լինեն «այո»: Բոլոր պատասխանները «այո» լինելու դեպքում, շնորհավորում ենք Ձեզ, դուք հիանալի և առողջ հարաբերություններ ունեք:
Ինչպես վարվել, եթե պատասխանների մեծ մասը «ոչ» են: Անհրաժեշտ է պարզապես հասկանալ մի բան, որ նման հատկանիշները ձեր զուգընկերոջ բնավորության մեջ են ու չեն փոխվելու: Նման հատկանիշները, ի վերջո, կհանգեցնեն ձեր հարաբերությունների խզմանը: Իսկական սերը միշտ երջանկացնում է, խնամում, աջակցում և պաշտպանում: Այն երբեք չպետք է Ձեզ դարձնի ընկճված, տխուր, թերագնահատված: Այն երբեք չի ստեղծում լարվածության և վախի զգացում: Այդպիսի զգացումները հատուկ են անառողջ հարաբերություններին, որոնք հոգեբանական անհավասարակշռության են հանգեցնում:
Միգուցե կասեք, թե մարդը փոփոխական է, որ կյանքի ընթացքում շատ բան է ձևափոխվում: Այո՛, այդպես է, բայց մի՛ մոռացեք, որ բնավորության փոփոխության համար ողջ մի կյանք է անցնում, ու ամենակարևորը, փոփոխվում է նաև Աստծո տված ամենամեծ պարգևը` սերը: Համոզված եք, որ Ձեր սերը` Ձեր հիասքանչ զգացմունքը, նույն մակարդակի վրա կլինի տարիներ հետո: Ի վերջո, ոչինչ թող չսասանի Ձեր սերը:Սիրեք առանց գլուխը կորցնելու, սիրեք և միշտ հիշեք` առողջ և նորմալ, փոխադարձ հավասար սիրային հարաբերությունները Ձեր սիրո հարատևման հիմնական գրավականն են: Սիրե՛ք և եղե՛ք սիրված:
♥
2013-06-06 19:39:11♥ SaRa ♥
2013-06-06 19:52:50Axunikk
2013-06-06 20:02:12♥ SaRa ♥
2013-06-08 18:31:48