Copy SMS

Երջանկությանը...

Երջանկությանը... - Հետաքրքիր, ուսուցանող, բարի


Մի անգամ երեք եղբայրներ տեսնում են երջանկությանը, որը նստած էր խորը փոսում: Եղբայրներից մեկը մոտենում է փոսին և խնդրում երջանկությունից շատ փող: Երջանկությունը տալիս է նրան իր ուզածը և նա հեռանում է երջանիկ: Մյուս եղբայրը գեղեցիկ կին է խնդրում: Ստանալով իր ուզածը` սա նույնպես հեռանում է՝ երջանկությունից գլուխը կորցրած: Երրորդ եղբայրն է կռանում փոսի վրա.


- Ի՞նչ ես ուզում, – հարցնում է նրան երջանկությունը:
- Իսկ դու ի՞նչ ես ուզում, – հարցնում է տղան:
- Դուրս հանիր ինձ այստեղից, – խնդրում է երջանկությունը: Տղան երկարեցնում է ձեռքը և օգնում երջանկությանը դուրս գալ փոսից: Դրանից հետո տղան շրջվում է և լուռ հեռանում: Իսկ երջանկությունը գնում է նրա ետևից:



  • chgiitem
    2013-06-07 14:07:47
    Ինչչ Ճուտոյաաաաա ՆաՆ :D աԲլեՍ սիլլլլՏ :) (ծաղիկ)
  • ♥ SaRa ♥
    2013-06-07 17:14:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)