Copy SMS

Պարույր Սևակ

Պարույր Սևակ  - պարուր, սևակ, հայ, մեծ, հանճար,


Կենսագրություն-Պարույր Սևակ


1924 -1971

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ լեգալ բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում
 պոեզիայում։


Դու մի հարցրու


Դու մի հարցրու. «Սիրում ես ինձ»: 
Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, 
Դու էլ հիշիր, 
Որ երբ իզուր հարց չեն տալիս, 
Սուտ պատասխան չե՜ն ստանում: 
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի վշտանա, 
Այլ մտածիր, 
Թե ջրհորի մութ խորության չափման համար 
Իր սեփական մանկանն ով է ջրհոր նետում: 

Դու մի հարցրու, իսկ ես ասեմ 
Քո ուզածից շա՜տ ավելին: 

Եվ ասում եմ ես, միօրյա հավատացյալ, 
ր Իսկ դու լսի, իմ նորօրյա աստվածուհի: 
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր, 
Խոստովանքը էլ ում է պետք: 

Դու, անծանոթ մի նոր աշխարհ, 
Ես ª մի հմուտ աշխարհագետ, 
Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ 
Բազմախոստում տեղանքը քո: 
Ու խոսում է մեջս կրկին 
Մոլի ոգին հետազոտման. 
Ուզում եմ քեզ անգիր անել, 
Մտքով գծել քարտեզը քո, - 
Հարց ու փորձը էլ ում է պետք: 
Եվ առավել լավ չէ արդյոք, 
Որ մարդու ո՜տքը սայթաքի, 
Քան թե լեզուն: 
Ուրեմն արի ոչ թե խոսենք, 
Այլ մտովին քայլենք առաջ 
Այս անծանոթ ճանապարհով, 
Մինչեւ հասնենք հան • րվանի, 
Հեքիաթական ինչ - որ մի տեղ, 
Ուր չկա՜ տեր ու տիրական, մեզնից բացի, 
Ուր մենք պիտի լինենք թլվատ, ջրի նման, 
Եվ լինենք կույր, կրակի պես, 
Ուր, հակառակ մեր իմացած հին օրենքի, 
Մարմինները ջերմությունից չեն լայնանում, 
Այլ կծկվո՜ւմ, 
Եվ լուծվում են բոլոր հարցերն, աղի նման, 
Դառնալով համ մեր բերանում, 
Մեր լարաթափ ջղերի մեջ, 
Շփոթահար մեր դեմքերին ... 

Այնժամ գուցե բնազդաբար ես քեզ հարցնեմ. 
«Սիրում ես ինձ»: 
Ես քեզ հարցնեմ, 
Պատասխանիդ չսպասելով, 
Այլ օգնելով, որ ստանաս 
Նախկին տեսքդ աստվածուհու, 
Նախկին տեսքդ այն աշխարհի, 
Որ դեռ չուներ գծված քարտեզ: 
Եվ իմ հարցին ի պատասխան 
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես. 
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս: 
Իսկ դու օգնում ես հագնվել: 
Դու ուրիշ ես: 
Սիրո՜ւմ եմ քեզ »


nbsp;    Պարույր Սևակ  - պարուր, սևակ, հայ, մեծ, հանճար,

Պարույր Սևակ  - պարուր, սևակ, հայ, մեծ, հանճար,

11

18

1188

  • puchik
    2013-06-07 18:29:01
    շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում ես իրան ախր շատ լավ բանաստեղծություններ ոինի (ուռա) (ուռա)հա ապրես լավներ պոստդ (լավ) (ծաղիկ)
  • Normal is boring
    2013-06-07 18:29:18
    ԽԱՐՈՒՅԿ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ
    Թողե՛ք,
    Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ
    Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը:
    Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք
    Հավատացյալի երեխայական միամտությամբ,
    Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ,
    Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ.
    Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ,
    Քան թե ելքի փնտրտուք.
    Եվ որովհետև կյանքն – ի՜նչ էլի լինի – ընդլայնում է մեզ,
    Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին
    Ա՛յն հորիզոնը,
    Որ փակ է թվում լեռան ոտքի տակ.
    Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,
    Բոլորի՜դ սիրում,
    Ու բոլորիցըդ ոմանք` նաև ի՛նձ…
    Ուրեմըն թողե՛ք,
    Թողե՛ք,
    Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից
    Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը,
    Որ մեր երեկվա
    Ու մեր այսօրվա անուժությանը
    Ասում է. «Կա՛նգ առ»`
    Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով,
    Ու մեր մարմնական անարմատ ծառի
    Անհասկանալի աշխատանքը մութ
    Տալիս է իր պարզ պտուղը`
    Ծիծա՛ղ,
    Ժպի՛տ,
    Գոհությո՛ւն
    Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք…
    Եվ փա՜ռք աստըծու,
    Որ մեր աչքերը
    Լոկ թխսավայր չեն բու-ագռավների,
    Այլ նաև փեթակ` լցված շողերով,
    Եվ ականջները`
    Մարդաձև ծառի մեր փչակը զույգ,
    Դամբարաններ չեն լոկ սրտնեղության,
    Այլ նաև խոր բույն`
    Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ:
    Եվ փա՜ռք աստըծու,
    Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
    Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:
    Եվ փա՜ռք աստըծու,
    Որ աղմուկների հասունացումից
    Թագադրվում է ո՛չ թե գիշերը,
    Այլ օ՜րն է ծնվում:
    Եվ փա՜ռք աստըծու,
    Որ մեր հոգու մեջ
    Եթե կա ամիս տերևաթափի,
    Ապա կան օրեր և աստղաթափի՛,
    Եվ աստղաթափի՜…
    Հազա՜ր բերան փառք:
  • I love chokolate
    2013-06-07 18:29:55
    (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • SONA
    2013-06-07 18:35:01
    շատ մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (պարել)
  • armine
    2013-06-07 18:55:54
    շաաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիում իրաաաաաաաաաաաաան
  • SONA
    2013-06-07 19:09:22
    ես էլ իմ ամենասիրած բանաստեղծն է (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (գինի) (գինի) (գինի) (գինի) O:) O:) O:)
  • Սոնա ջան շաատ ապրես........եթե կարող ես Մուրացանին նվիրված պոստ կազմի......ու եթե կարելի է նրա ստեղծագործությունների մասին խոսի/////////////շատ շնորհակալ կլինեմ/////////// O:) O:)
  • SONA
    2013-06-07 19:16:41
    մերսի շատ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (գինի) (գինի) (գինի) անպայման կսարքեմ O:) O:) O:) O:) (ծաղիկ)
  • Miley♥fan
    2013-06-07 19:22:45
    ապրես շաաատ (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 88philisophy88
    2013-06-07 19:26:47
    Ինչու է նաև այսպես պատահում? Ինչ հարկավոր է,քիչ է պատահում, Իսկ ինչ-որ պետք չէ,կա ամեն քայլում: Ինչու?Ասացե'ք,նոր հանդիպելիս Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս, Բայց հակառակն են հետո դուրս գալիս: Ովքեր իրար հետ կապրեին սրտանց, Ինչու են հաճախ լինում անջատված? Ուրիշների հետ և չհասկացված... Եվ ինչու ենք մենք մի պահ կուրանում? Ինչու ենք միայն հետո հասկանում? Թե Ո'վ էր արժանին,բայց ընտրեցինք ու'մ... Պարույր Սևակ
  • SONA
    2013-06-07 19:42:15
    մերսի (պարել) (պարել) (պարել) (պարել) (խփո) (խփո) (խփո)
  • narebadalyan
    2013-06-07 19:43:01
    կպաք իմ ամենաթույլ տեղին ես ՍԵՎԱԿ շատ եմ սիրումՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( (բռավո) (բռավո) (բռավո)
  • SONA
    2013-06-07 19:43:07
    ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ Պե՛տք չէ, սիրելի՜ս: Զո՜ւր ես երդըվում: Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրըդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկընում հաճախ, Որ աղջըկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգըղ էլ լինի` արծիվ է թվում), Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքըդ կորած է, Որ… Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես կրկընում. Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես. Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում… (խփո) (խփո) (խփո) (խփո)
    • narebadalyan
      2013-06-07 19:45:38
      ԲՌԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • SONA
    2013-06-07 20:02:12
    (գինի) (գինի) (գինի) (գինի) O:) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Շոկոլադիկ
    2013-06-08 07:12:10
    ...........իմ կարծիքով Սևակը չունի այնպիսի բանաստեղծություն որը սիրված չլինի, բոլորն էլ ուղակի հրաշք են,Սևակը ինքը հրաշք էր..........
  • Miley♥fan
    2013-06-08 12:42:54
    (լավ)