Copy SMS

Օտարությունը սոսկալի ցավ է.

 

Օտարությունը սոսկալի ցավ է. - Օտարություն, ցավ

Երբ փողոց ես դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով  պարտավոր ես լինել այնտեղ ու երբեմն ինքդ քեզ խղճալու աստիճան հուզվում ես։ Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։  Քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում ես, որ  տանն ես. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ քոնն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում ես դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ օտարերկրյա կրթօջախներում, ամուսնանում են: Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում:

13

12

694

  • I love chokolate
    2013-06-07 18:40:27
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Miley♥fan
    2013-06-07 18:56:10
    (լավ) (լավ)
  • 88philisophy88
    2013-06-07 19:30:08
    լավ գրառում էր, իսկ դուք Հայաստանում չեք ապրում՞
  • Melyss
    2013-06-07 19:33:15
    (բռավո) (բռավո) բռավո , իրոք բռավո , ապրես հիանալի ա :( դաժան իրականություն ա (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ապրես :Դ
  • AnnJones
    2013-06-07 20:58:31
    (լավ) (լավ) (լավ)
  • AnnJones
    2013-06-07 20:59:05
    (լավ) (լավ) (լավ)
  • ..Ꭿ..
    2013-06-07 21:15:28
    ոնցեմ քեզ հասկանում :( :( :( :'( :'( :'( :'( :'(
  • Lusi
    2013-06-08 11:03:41
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :( :( :( :( :( :( :( :( :(
  • Gohar
    2013-06-08 13:40:38
    :( (լավ)
  • հավատա, որ ավելի լավա օտար երկրում օտար զգալ, քան սեփական հայրենիքում, քաղաքում, շրջապատում,,, (ծաղիկ)