Copy SMS

20 տարվա համատեղ կյանքի ընթացքում


20 տարվա համատեղ կյանքի ընթացքում - Հետաքրքիր, ուսուցանող, բարի

20 տարվա համատեղ կյանքի ընթացքում Չինաստանում ապրող Վեն ամուսինները աղոթում էին երեխա ունենալու համար և դիմում էին բժիշկներին, սակայն ապարդյուն: Բայց ահա մի օր Վենը փողոցով անցնելիս ճանապարհին տեսնում է արկղիկ, որտեղից երեխայի ճիչ էր լսվում:Պարզվեց, որ ինչ-որ մեկը լքել է աղջկան, որը ուներ «Նապաստակի շրթունք», որն էլ երևի հենց նրան դրսում թողնելու պատճառն էր: Բայց երբ Վենը ու նրա կինը տեսան փոքրիկին, միանգամից սիրահարվեցին: Չնայած նրա արատին, ամուսիններն հասկացան, որ սա է այն երեխան, որի մասին ամբողջ կյանքում երազում էին ու աղոթում Աստծուն:Նրան կոչեցին Գեղեցկուհի: Սակայն աղջնակի արատը կարող էր ապագայում լուրջ խնդիրներ առաջ բերել և ամուսինները գիտակցում էին վիրահատության անհրաժեշտությունը:Սակայն վիրահատության արժեքն հավասար էր Վենի 9 ամսվա աշխատավարձին:Բայց այնպես ստացվեց, որ Վեների հարևանը, տեսնելով Գեղեցկուհուն, խորհուրդ տվեց դիմել CBN հեռուստաալիքին, որն օգնել էր նրան որդու հետ կապված նմանատիպ հարցում:Ծնողները այդպես էլ արեցին: Աղջկան վիրահատեցին, և հիմա նա լրիվ առողջ է և ունի հիանալի տեսք, նրա ապագային ոչինչ չի սպառնում, իսկ Վենների ընտանիքը ստացավ երջանկությունը, որի համար աղոթում էր 20 տարի շարունակ:

  • Tango lover ღ
    2013-06-07 14:03:52
    սիրում եմ սենց ուրախ վերջաբանով իրական պատմություններ
  • 2013-06-07 16:14:50
    (լավ) (լավ) ապրեն էդ մարդիկ
  • ❣Maria H❣
    2013-06-09 17:58:15
    :O (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)