Մարդիկ գոյություն ունեն մեկմեկու համար: Կան մարդիկ,որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա,սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք նրանք երբեք չեն ունենում: Եթե նրանք պարծենալու ոչինչ չեն ունենում,նրանք պարծենում են իրենց դժբախտություններով: Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:
Բոլոր մարդիկ ի բնե միատեսակ են, և միայն կյանքի պայմանները նրանց դարձնում են տարբեր: Մարդիկ միշտ ասում են, թե իրենց նման չէին այն ժամանակ, երբ զայրույթից բորբոքված մատնեցին իրենց ողջ ներքինը: Դատողություններ են անում բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
Միայն ինչ-որ բան կորցնելով, մենք գիտակցում ենք կորցրածի արժեքը: Մենք քիչ ենք գնահատում այն, ինչ մեզ հեշտ է տրվում. ամեն բանի արժեքը որոշվում է մեր ծախսերի չափով:Մենք սովորել ենք դատել ուրիշների մասին ըստ մեզ, և , եթե մենք սիրով ներում ենք նրանց մեր թերությունները, խստորեն դատապարտում ենք նրանց այն բանի համար, որ նրանք զերծ են մեր արժանիքներից:
SONA
2013-06-08 15:05:46Miley♥fan
2013-06-08 15:06:422013-06-08 15:15:58
I love chokolate
2013-06-08 15:41:43narebadalyan
2013-06-08 16:55:45Vard
2013-06-08 17:19:00Miley♥fan
2013-06-08 19:12:59