Մայրիկ
Մամա: Ամենագեղեցիկ բառն աշխարհում:
Մեր կյանքն առանց նրա անհնար է պատկերացնել : Մեր կյանքում արտաբերած եթե ոչ ամենաառաջին, ապա երկրոդ բառն հենց<< մամա>> է եղել :
Մայրիկի ձեռքերը ամենաբարի ու քնքուշ ձեռքերն են , ամեն ինչ կարող են անել : Մայրիկի սիրտը ամենահավատարիմ և ամենազգայուն սիրտն է ,նրանում երբեք չի մարում սերը :
Մի անգամ բազմազավակ մորը հարցրեցրին իր երեխաներից ում է ամենից շատ սիրում:
Եվ նա ժպտալով պատասխանեց.
-Լսեք մոր սիրտը .
Իմ սիրելի որդին , որին ես կտամ հոգիս և սիրտս
Նա է , ով դեռ հիվանդ է և չի առողջացել
Նա է, ով դեռ ճանապարհին է և չի վերադարձել տուն
Նա է , ով դեռ հոգնած է և չի հանգստացել
Նա է, ով դեռ սոված է և չի կշտացել
Նա է, ով դեռ ծարավ է և չի հագեցել
Նա է, ով դեռ անգործ է և չի գտել աշխատանք
Նա է ով դեռ փեսացու է , բայց դեռ չի ամուսնացել
Նա է , ով երդվել է , բայց դեռ խոստումը չի կատարել
Նա է, ով դեռ պարտք է և դեռ չի վճարել
Նա է , ով դեռ լացում է և չի հանգստացել
Եվ արդեն տխուր ձայնով վերջացրեց.
-Նա է, ով ինձ լքել է , և դեռ չի վերադարձել:
Մոր ձեռքերը
Այս ձեռքերը՝ մո'ր ձեռքերը,հինավուրց ու նոր ձեռքերը..
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Պսակվելիս ո'նց են պարել այս ձերքերը
Ի'նչ նազանքով,երազանքով:
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը:
Առաջնեկն է երբ որ ծնվել,նրա արդար կաթով սնվել:
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը,
ծով լռությամբ,
համբերությամբ:
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը,
որդին կռվից դառնա տունը:
narebadalyan
2013-06-09 14:26:15Miley♥fan
2013-06-09 14:26:59Melyss
2013-06-09 14:28:35narebadalyan
2013-06-09 14:29:14Melyss
2013-06-09 14:42:29SONA
2013-06-09 14:30:57Լ Ի Լ Ի Թ
2013-06-09 14:33:22SONA
2013-06-09 14:40:12I*m Real (¯`v´¯) fan of Madrid
2013-06-09 15:23:13♪♫] ♫♪ MR.ROCKER♪♫] ♫♪
2013-06-09 17:43:19