Վստահ եմ, որ ոչ մի տղայի հաճելի չի լինի համբուրել չոր և ճաքճքված շուրթեր: Դե ինչ սկսենք խնամել մեր շուրթերը և լինել միշտ հաճելի և գեղեցիկ:
Ցանկացած կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, փայլուն, նուրբ, արտահայտիչ և ‹‹համեղ›› շրթունքներ: Շուրթերը պետք է կանոնավոր կերպով խնամել. համապատասխան նյութերը կօգնեն պահպանել դրանց բնական ձևն ու երիտասարդությունը: Որպեսզի շրթներկն ավելի երկար մնա շուրթերին, իսկ գույնը օրվա ընթացքում չխամրի, շուրթերի մաշկը պետք է հարթ լինի: Նշենք նաև, որ տղամարդիկ խոսելիս շատ հաճախ նայում են կանանց բերանին. հետաքրքիր է' ինչպես են շարժվում նրանց շուրթերի միմիկաները:
Փափկեցնող դիմակ կաթնաշոռից
Կես թեյի գդալ տնական յուղոտ կաթնաշոռը 1 թեյի գդալ սերուցքի հետ լավ տրորեք: Ստացված զանգվածը թանձր շերտով քսեք շուրթերին: Պահեք 10-15 րոպե: Դրանից հետո շուրթերին փոքր քանակությամբ հիգիենիկ շրթներկ քսեք:
Սնուցող դիմակ մեղրից
Շուրթերին մեղր քսեք, 5-10 րոպե հետո մատների ծայրերով մի փոքր մերսեք, այնուհետեւ լվացեք:
I love chokolate
2013-06-10 14:17:25Ani
2013-06-10 17:12:03A )
2013-06-10 19:17:33Astghik
2013-06-11 07:10:59