Copy SMS

Օրվա աստղագուշակը 11.06.13

Օրվա աստղագուշակը 11.06.13 - Ասղագուշակ, այսօր, աստղեր, հուշող

Խոյ

Միգուցե հաջողություններ գրանցվեն գործնական ոլորտում, որոնք խոստանում են խոշոր եկամուտներ: Այնուհանդերձ, չի բացառվում վեճեր առաջանան ղեկավարության և գործընկերների հետ: Ճիշտ վերլուծելով սխալները՝ կկարողանաս խուսափել մտերիմներիդ հետ տարաձայնություններից:

Ցուլ

Դու մեծահոգաբար շտապում ես մտերիմներիդ օգնության հասնել, միաժամանակ՝ զոհաբերելով քո սեփական ցանկությունները: Հնարավոր է ֆինանսական խնդիրներ առաջանան, սակայն բարենպաստ օր է մասնագիտական տեսանկյունից՝ կարող ես իրականացնել անգամ ամենահամարձակ գաղափարները:

Երկվորյակ


Ստիպված կլինես անդրադառնալ չլուծված խնդիրներին, ընդ որում պետք է հարցերին ինքդ լուծում տաս՝ դժվար թե հարազատներդ պատրաստ լինեն քեզ օգնել: Երեկոյան ցանկալի է զբաղվել հաճելի աշխատանքով՝ ծանր գործերից մի փոքր հանգստանալու համար:


Խեցգետին


Հիանալի օր է. բազմաթիվ իրադարձություններ քեզ կուրախացնեն: Հնարավորություն կունենաս իրականացնել վաղուց մտածված ծրագրերդ, ինչպես նաև կարգավորել ֆինանսական դրությունը: Ցանկալի է այսօր շատ ուշադրություն դարձնել սիրելիին:

Առյուծ

Վատ օր չէ, կկարողանաս ցույց տալ քո տաղանդները, այնուհանդերձ, վտանգ կա, որ խաբեության զոհ կդառնաս: Ճանապարհորդություն, հանդիպումներ և նոր գործ, ահա, թե ինչ է քեզ այսօր հարկավոր, որպեսզի որոշ ժամանակ մոռանաս խնդիրների մասին:

Կույս

Հնարավոր է նոր համախոհներ և երկրպագուներ գտնես, որոնք փոփոխություններ կմտցնեն ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Կհաջողվի հարթել տարաձայնությունները մտերիմներիդ հետ: Հիանալի օր է ռոմանտիկ հարաբերությունների կարգավորման համար:

Կշեռք


Օրը կբերի հաղթանակներ և հաջողություններ, ճիշտ է, ոչ այնքան արագ, ինչպես սպասում էիր: Համբերություն, նպատակասլացություն, ահա, թե ինչ է քեզանից պահանջվում: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու համար: Միգուցե տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ հետ:

Կարիճ

Դժվար թե կարողանաս իրականացնել ստեղծագործական ծրագրերդ, սակայն հնարավորություն կունենաս հոգեկան հանգստություն պահպանել և խույս տալ անտեղի անհանգստություններից: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես են դասավորվում հարաբերությունները հարազատներիդ հետ:

Աղեղնավոր

Խուսափիր ֆինանսական հարցեր լուծելուց, դժվար թե արդյունավետ գործարքներ կնքվեն: Չի բացառվում տարաձայնություններ՝ ղեկավարության կամ գործընկերների հետ: Իսկ ահա մտերիմների հետ շփման համար հրաշալի օր է. նոր զգացմունքերը քեզ միայն ուրախություն կպատճառեն:

Այծեղջուր


Գործընկերները, որոնց դու համարում էիր քո համախոհները, հնարավոր է իրենց այնպես չպահեն, ինչպես հարկն է, այդ իսկ պատճառով միգուցե տարաձայնություններ առաջանան: Խորհուրդ է տրվում չշտապել նոր հարաբերություններ, ծանոթություններ հաստատելու հարցում:


Ջրհոս

Ցանկալի է հետաձգել դժվար և բարդ գործերը. սթրեսն ու անհանգստությունն այսօր շատ վատ կանդրադառնան քեզ վրա: Կարևոր հանդիպումների կարող ես գնալ միայն ամենաանհրաժեշտ դեպքում, իսկ անհաջողություններին վերաբերվիր հումորով:

Ձկներ

Հակասական օր է, բավականին շատ աշխատանք կունենաս, կարող ես դիմել մտերիմներիդ օգնությանը:Չի բացառվում տարաձայնություններ լինեն հարազատներիդ հետ, կարևոր է, որ չշտապես եզրահանգումներ անել. ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես թվում է:


3

0

770