Copy SMS

Լիլիթ

Լիլիթ - մանկություն, երազանք, սեր

   Նա 6 տարեկան էր, հորինել էր մի աշխարհ, որտեղ բոլորը կենդանիներ էին, անտառի վայրի գազաններ: Նրանք նրա ամենամտերիմ ու անդավաճան ընկերներն էին, միշտ իր հետ էին ու օգնում էին: Լիլիթիկը նրանց հետ էր կիսում իր երջանկությունն ու թախիծը: Միայն նրանք էին լսում իրեն ու սփոփում: Նրանց նա հավաքել էր անտառից, որտեղ նա ապրում էր: Բոլորն էլ, ի սկզբանե, չարն էին, բայց Լիլիթը բոլորին սովորեցրել էր լինել բարի. նա գիտեր, որ չար կենդանիներ չկան, պարզապես պետք է նրանց օգնես իրենցից դուրս մղել հոգու անկյունում պարփակված բարությունը, և նրանք անպայման կդառնան բարի ու կլինեն լավ ընկեր:

    Լիլիթը սիրում էր գիշերը, քանզի այդ ժամանակ նա ավելի հանգիստ էր շփվում իր ընկերների հետ, ու ոչ ոք դա չէր նկատում: Նա շատ էր սիրում հեքիաթներ, ֆիլմեր, բայց ատում էր, երբ դրանք վատ էին վերջանում, ու չէր հավատում նման վերջաբաններին: Իր անտառում էին բնակվում նաև ֆիլմերի հերոսները: Բոլորը միասին այնքան երջանիկ էին, հատկապես գիշերը, երբ ավելի ազատ էին:

     Լիլիթիկը սկսեց հաճախել դպրոց. նոր  մարդիկ, ընկերներ, հակառակորդներ, դասեր… բազմաթիվ նոր երևույթներ: Նա գալիս էր տուն և ամեն ինչ պատմում կենդանիներին. թե´ լավ, թե´ վատ պահերի մասին: Նրան դուր էր գալիս մի տղա իրենց դասարանից, անունը չեմ հիշում, կարծեմ, Վարդան էր: Եթե նա պատմեր այդ մասին տանեցիներին, նրանք կժպտային`  իրեն համարելով երեխա: Նա գերադասում էի պատմել աղվեսին, արջին, առյուծին…

    Ավելի շատ դասեր,ավելի քիչ ժամանակ անտառի համար… Չեմ հիշում` ինչպես ու երբ անէացավ այն ու կորավ, չեմ հիշում: Բայց գիտեմ, թե ինչու անէացավ: Լիլիթը հաճախ էր սիրահարվում, երազում ապագայի մասին` մոռանալով այնտեղ ներառել ընկերներին: Շատերն էին նրան դուր գալիս, բայց ինքը` ոչ մեկի: Գուցե տգեղ էր. չեմ հիշում: Տարիները սահում էին, նրան ամիսը մեկ մի տղա էր դուր գալիս,ինքը շուտ էր մոռանում նրանց, քանի որ ինքն էլ հասկանում էր, որ այդ ամենն անիրական է:

    7-8-րդ դասարան էր: Մի օր իմացավ, թե ծանոթ տղաներից մեկն իրեն է հավանում, ծիծաղեց. չէր հավատում, որ նման բան հնարավոր է: Կարծեմ, տղան էլ տգեղ էր, գուցեև ոչ. չեմ հիշում: Բայց որոշ ժամանակ անց ինքն էլ սիրահարվեց, ու նրանք երջանիկ էին: Հետո երջանիկ չէին, միասին էլ չէին. չեմ հիշում ինչ էր եղել:

    Չկար անտառը, չկային սիրային երազանքները, չկար հավատ հրաշքների հանդեպ, կային դատարկ հառաչանքներ ու լոկ հիշողություններ: Մանկություն. թռավ-գնաց` թողնելով ունայնություն:

     Լիլիթիկը ձգտում էր ժպտալ, բայց ստացվում էր դա, թե` ոչ, չեմ հիշում…

2

5

1125

  • I love chokolate
    2013-06-13 10:38:39
    im anunica :) :) (լավ) (լավ)
  • INNA
    2013-06-13 10:46:25
    լավն էր...ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Anul97
    2013-06-13 11:52:20
    մերսիներ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Merishok
    2013-06-13 12:54:16
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Anul97
    2013-08-05 12:02:46
    http://www.odnoklassniki.ru/group/52032088572070 miaceq