Copy SMS

Մամա...

Մամա... - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն


Մամ, սիրում եմ քեզ...Սիրում եմ ժպիտդ, նուրբ ձեռքերդ...Ամեն օր քեզ նայելով՝ հասկանում եմ, որ դու ես իմ ժպիտը, դու ես իմ աշխարհը, և լույսն ես մեր տան: Քո մայրական ջերմությունը երբեք չեմ փոխի մեկ այլ բանի հետ...Միայն քո ժպիտն է ինձ ուրախացնում: Մամ, ինձ համար շատ թանկ ես...Անչափ երախտապարտ եմ քեզ...Դու այնքան անքուն գիշերներ ես անցկացրել հանուն ինձ, հանուն նրա, որ ես ոչ մի բանի կարիք չունենամ...Մամ, դու էն մարդն ես, ով միշտ, ուր էլ որ գնամ, կողքիս է...Ասես ձեռքս միշտ բռնած լինես, որպեսզի հանկարծ ճանապարհիս հանդիպած քարի չդիպչի ոտքս, և ինձ ցավ չպատճառի: 


Մամ, սիրում եմ քեզ..Դու իմ հրեշտակն ես...


Ես լավ գիտեմ, որ հաճախ քո սիրտը՝ ինձ համար թանկ ու հարազատ մարդ, իմ բարի ու լավ մայր, տխրությունից կամ վշտից բյուրեղի նման փշրվում է: Ես միշտ երազում եմ և ուրախ կլինեմ, եթե այդ նուրբ բյուրեղիկներից մեկն ընկնի իմ սրտի մեջ. չէ՞ որ դրանով ես կկիսեմ քո վիշտը, քո տխրությունը...Երբեք չմտածես, թե բյուրեղիկն այդ կվնասի սիրտն իմ, ընդհակառակը, այն ուժ կտա՝ ապրելու:  Չէ՞ որ իմ սրտիկն էլ կհասկանա, որ մեկին պետք է՝ թեկուզ տխրության պահին, բայց պետք է...Մամ, եթե ես երաժիշտ լինեի, կստեղծեի մի գեղեցիկ համանվագ՝ շաղախված բարությամբ, ջերմությամբ, անսահման սիրով և խոնարհաբար կնվիրեի քեզ:  Ես լույսի ծվեները կդարձնեի թրթռուն հնչյուններ, որոնք՝ միահյուսվելով հեռվում ծավալվող զանգերի ղողանջին, կերգեին քո մայրական սիրո և նվիրվածության մասին: 


 ...Մա՛մ, ուշադիր լսիր...Ես քեզ սիրում եմ..
Իմացի մամ իմ կյանքն առանց քեզ անիմաստա...
    Սիրեք ու գնահատեք ձեր մամաներին,մի նեղացրեք նրանց, չէ որ ամենաթանկ էակներն են նրանք այս աշխարհում...


16

13

4023

  • մամ սիրում եմ քեզ
  • sssooo
    2013-06-13 12:43:11
    (բռավո) (բռավո) (խոնարհվել)
    • Nona Adunts
      2013-06-13 12:43:39
      Մերսի O:)
      • sssooo
        2013-06-13 12:44:26
        խնդրեմ :) ապրես շատ լավն էր
      • Nona Adunts
        2013-06-13 12:52:39
        (խոնարհվել) O:) O:)
  • Merishok
    2013-06-13 13:09:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Nona Adunts
    2013-06-13 13:18:35
    :) :) :) :) :) :) :) :) :)
  • MrUtIk
    2013-06-13 14:01:38
    Մամ սիրումեմ քեզ
  • Lili(T)
    2013-09-02 05:55:42
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) (գինի)