Copy SMS

Դու այն ես, ինչ ուտում ես…

Դու այն ես, ինչ ուտում ես… - հետաքրքիր, զվարճալի, զարմանալի, անհրաժեշտ

Մարսողությունը գործընթաց է, որը գիտելիքներ և ուշադրություն է պահանջում:
Շատերը հիանալի գիտեն, որ աղիները մարսողական համակարգի մի մասն են, որոնց ֆունկցիան է սննդի լրացուցիչ մարսողությունը և սննդարար նյութերի յուրացումը:

 

Եվ շատերին է ծանոթ «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը: 


Այդ դեպքում, ինչպես է, որ մենք այդքան թերի պատկերացում ունենք մարսողության վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչպես պետք է հոգ տանենք  ներքին օրգանների առողջությանը: Չէ որ հսկայական մեքենայի պես, որի շարժիչի լավ աշխատանքի համար լավորակ վառելիք է պետք, մեր օրգանիզմին էլ  լավորակ սնունդ է պետք:


Եվ մարսողական համակարգում խաթարումներ են առաջանում մարսողական համակարգում աղիների գործընթացի վերաբերյալ թերի գիտելիքների պատճառով:  


Մենք կխոսենք մի քանի պատճառների մասին, թե ինչու պետք է սեփական աղիների հանդեպ «մեծ հարգանք դրսևորել»:


Այն վերահսկում է տրամադրությունը


Էներգիա ստանալու նպատակով, որն անհրաժեշտ է կենսագործունեության համար, օրգանիզմը սննդարար նյութերի կարիք ունի, որոնք ստանում է սննդից: Սննդարար նյութեր ստանալն անհրաժեշտ է նաև ճիշտ և անհրաժեշտ քանակությամբ հորմոններ արտադրելու համար, որոնք անհրաժեշտ են կյանքի բարձր որակն ապահովելու համար: Օրգանիզմը  գտնվում է օրգանիզմում  արտադրվող հորմոնների հսկողության տակ: Եթե հորմոններից մեկը ՙշարքից դուրս է գալիս՚, մյուսները դադարում են միմյանց հետ ներդաշնակ համագործակցել: Եվ որքան քիչ է սնունդը սննդարար նյութեր պարունակում, այնքան աղքատիկ է դառնում օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը և այդքան վատանում է կյանքի որակը: Հետևաբար, տրամադրությունն էլ անկայուն է դառնում ու ավելի հակված բացասական երանգների:


Մարդն հանկարծ զգում է, որ վատացել է հիշողությունը: Լիովին հավանական է, որ անբավարար է դոպամին հորմոնի մակարդակը: Սկսել է անտարբեր դառնալ սիրային հարաբերություններում` չի բավարարում տեստոստերոնը: Դադարել է առաջվա պես եռանդուն լինել ու պաշտպանված զգալ` անհրաժեշտ է ավելացնել սերոտոնինի մակարդակը: Իսկ, եթե կինը իրեն ՙտգեղ ու անվստահ՚ է զգում, հնարավոր է, որ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակներն են անհավասարակշիռ վիճակում: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել: Հետևաբար, եզրակացությունը մեկն է. քիչ սննդարար նյութերի պարունակության պատճառով, սննդամթերքից մարդն ստանում է վատ տրամադրություն: 


Աղիները վերահսկում են իմունային համակարգը


Աղիներում կենտրոնացված է իմունային համակարգի 60%-ից ավելին: Այստեղ իրավացի է նաև «լավ մանրէների» քանակը լրացնելու գովազդը: Քանի որ լավ և վատ մանրէները մեծ դեր են խաղում աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու առումով: Դա նշանակում է, եթե օրգանիզմում լավ մանրէների անբավարարություն է, դժվար թե օրգանիզմը սննդից ստանա առավելագույն օգուտը: Դա կողմնակիորեն ազդում է ողջ օրգանիզմի վրա, որովհետև օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը սնվում է օրգանիզմ ներմուծված սննդամթերքով:  Դրան կարելի է նաև այլ տեսանկյունից մոտենալ, եթե մարդը սնվում է առողջ սննդով, բայց, նախկինի պես, իրեն այնքան էլ լավ չի զգում, նշանակում է լավ և վատ մանրէների հավասարակշռությունը դեռ խախտված է: 


Ավելի վատն այն է, որ լավ և վատ մանրէների միջև հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել իմունիտետի նվազմանը և մարդն այդ պատճառով սկսում է ավելի հաճախ հիվանդանալ: Եվ վիտամին C-ի ոչ մի քանակ չի կարող վիճակը շտկել: Եվ օգնելու եղանակներից մեկը պրոբիոտիկ ըմպելիքներ խմելն է:   


Աղիները վերահսկում են ցավերն ու հիվանդությունները


Եվ դա իրականություն է, որ մարդու օգտագործած սննդամթերքն ազդում է ինքնազգացողության վրա: Սննդային ալերգիաներն ու սննդամթերքը չմարսելը, չնայած տարբեր բաներ են, բայց երկուսն էլ աղիների աղքատ միկրոֆլորա են ստեղծում: Եվ երկուսն էլ օրգանիզմում տարբեր ցավեր են առաջացնում, որոնցից են հոդացավերը, որովայնի փքվածությունը, գլխացավերը, գազերը, մկանային ցավերը, հիշողության թուլացումը և այլն: 


Ո՞րն է ելքը: Հարկ է հիշել, եթե ձեզ մոտ առկա է վերոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը, ապա այն կարող է հրահրված լինել այս կամ այն սննդամթերքով, նշանակում է` պետք է որոշել թե որ մթերքն է տկարության պատճառը:  


Ամենից հաճախ մարսողության հետ խնդիրներ են առաջացնում սոսնձանյութերը, լակտոզան և ընկուզեղենը, այսինքն կաթնամթերքը, հացահատիկն ու հացը և ընկույզը: Եթե այս մթերքն օգտագործելիս մարսողության հետ խնդիրներ են առաջանում, հարկ է բժշկական հետազոտություն անցնել` որոշակիության համար: Քանի որ ալերգիան կամ մարսողության հետ խնդիրները, եթե քրոնիկական ձևի են անցնում, կարող են անընդհատ նվազեցնել իմունիտետը:


Աղիները վերահսկում են քունը


Այն հանգամանքով, թե մարդն ինչպիսի սնունդ է օգտագործում, երբ է սնվում և ինչպես է այն յուրացվում աղիների կողմից, պայմանավորված է քնի որակը: Եթե դուք սնվում եք ուշ երեկոյան, քնելուց կես ժամ առաջ, ձեր օրգանիզմին մարսողության լրացուցիչ հրահանգ  եք տալիս: Այսինքն օրգանիզմին ստիպում եք ավելորդ էներգիա ծախսել, որն էլ վերցվում է քնի բաժնից: Քնի որակի վրա ազդում է նաև սննդամթերքի տեսակը և դրա մարսողության աստիճանը: Որոշ դեպքերում հնարավոր է նաև անկանոն քուն և անքնություն:


Աղիները վերահսկում են ուշադրության կենտրոնացումը


Սրա վրա ևս հարկ է հատուկ ուշադրություն դարձնել: Շատերը հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրներ ունեն: Բայց այս հարցը կարգավորելը դյուրին է: Բավական է  աղիների համար լավ պայմաններ ստեղծել և արդյունքում հնարավոր է լինում ավելի շատ աշխատել, լավացնել արտադրողականությունը: 


Ուշադրության կենտրոնացման խանգարում լինում է երկու դեպքում: Առաջինը, երբ շատ եք ուտում, օրգանիզմը կենտրոնանում է մարսողության պրոցեսի վրա և ավելի քիչ էներգիա է մնում մյուս բաների համար, այդ թվում և ուշադրության կենտրոնացման: Երկրորդը, ոչ ճիշտ սնվելը, այսինքն սնունդը կամ ձեզ էներգիա է տալիս, կամ խլում է ձեր էներգիան: Դա հաղթահարելը շատ դյուրին է: Հարկ է սնվել առողջ սննդակարգով, օգտագործելով էներգիայով հարուստ սննդամթերք. բանջարեղեն, միրգ, միս, ձուկ, ընկույզ:  




2

3

667

  • Kima♥
    2013-06-15 11:14:09
    եսքանը կարդալու հավես չունեմ բայց վեռնագրիվ եռևումա որ լավնա ապրես :)
  • Knarik
    2013-06-15 12:08:21
    «Դու այն ես, ինչ ուտում ես».....սպանումա էս պահը (ուրախ)
  • narebadalyan
    2013-06-15 13:06:08
    վերնագիրը վերջնաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)