Copy SMS

Կոֆեինն օգնում է տեսողությանը

Կոֆեինն օգնում է տեսողությանը - հետաքրքիր, զվարճալի, զարմանալի, անհրաժեշտ

Կոֆեինի օգտագործումն օգնում է լավ տեսողության պահպանմանը, խթանելով արցունքագեղձերի աշխատանքը, կարծում են ճապոնացի բժիշկները: 

 

Տոկիոյի համալսարանին կից  բժշկական դպրոցի մասնագետները հետազոտություն են անցկացրել 78 կամավորների մասնակցությամբ: Փորձի մասնակիցները բաժանվել են երկու խմբի, մի խումբը ընդունել է կոֆեինի հաբեր, իսկ մյուս խումբը` պլացեբո: 

 

Պարզվել է, որ կոֆեին ստացած մարդկանց մոտ նշանակալիորեն ավելացել է արցունքարտադրությունը: Դա նվազեցրել է «չոր աչքի» համախտանիշի զարգացման ռիսկը, որի դեպքում արցունքաթաղանթը չորանում է, չի հասցնում վերականգնվել, առաջացնելով աչքերում օտար մարմնի առկայության զգացողություն, քոր, այրոց, չորություն, լուսավախություն և արագ հոգնելիություն: 

 

Կոֆեին ընդունած կամավորների մոտ տվյալ համախտանիշը գրանցվել է 13% դեպքերում, իսկ հսկողական խմբում այդ ցուցանիշը կազմել է 17%: 

 

Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա կատարելագործել «որ աչքի» համախտանիշի բուժման մեթոդը: 




Կոֆեինն օգնում է տեսողությանը - հետաքրքիր, զվարճալի, զարմանալի, անհրաժեշտ

4

34

847

  • Mariam95
    2013-06-14 20:31:24
    ափսոս չեմ սիրում :)
  • Astghik
    2013-06-15 09:07:25
    ել էլ կոֆեի մասին պոստ էի սարքել, բայց չգիտեի որ տեսողությանը օգնում է և չեի նշել. ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)