Copy SMS

Հոգեբանական թեստ

Հոգեբանական թեստ - թեսթ, սեր, սիրահարվածություն


Ինչպիսի՞ն ես դու սիրո հարցում.                    


Յուրօրինակ հոգեբանական թեստ, որը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպիսիսին ես դու սիրո հարցում, արդյո՞ք շուտ ես սիրահարվում և նույնքան արագ էլ հիասթափվում, թե՞ այս հարցում ավելի կայուն մարդ ես:


1. Գնում ես  ընկերոջդ կամ ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով՝ երկար, բայց լի զվարճություններով, կարճ, բայց համեմատաբար տխուր: Ո՞ր ճանապարհը կընտրես:


2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում՝ կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ի՞նչ համամասնությամբ կվերցնես:

3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ի՞նչ կանես՝ կխնդրես, որ կանչեն, թե ինքդ կգնաս նրա մոտ:

4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ չէ: Որտե՞ղ կդնես ծաղիկները՝ անկողնու՞ն, թե՞ պատուհանագոգին:

5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ  նա արթու՞ն է, թե՞ քնած:

6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա ո՞ր ճանապարհով կգնաս:
 

Հոգեբանական թեստ - թեսթ, սեր, սիրահարվածություն 


Ամփոփենք արդյունքները

1. Ճանապարհն այն է, թե ինչպես ես սիրահարվում: Եթե ճանապարհը կարճ է, ապա դու սիրահարվում ես արագ և հեշտությամբ, իսկ եթե երկար , ապա սիրահարվելու համար քեզ ժամանակ է հարկավոր:

2, Կարմիր վարդերի պարունակությունը ցույց է տալիս, թե որքանով ես դու նվիրվում սիրուն, սպիտակ վարդերի քանակությունը՝ ինչքան ես պահանջում:

3, Սա ցույց է տալիս, թե ինչպես ես նախընտրում լուծել սիրածիդ հետ կապված հարցերը: Եթե խնդրում ես կանչել նրան, ապա նախընտրում ես խուսափել խնդիրներից և սպասում ես, որ դրանք ինքնաբերաբար կանցնեն, իսկ եթե ինքդ ես գնում նրա մոտ, ապա դու նախընտրում ես բոլոր հարցերը ինքդ լուծել:

4, Տեղը, թե որտեղ ես դնում ծաղիկները, նշանակում է, թե որքան ես ուզում տեսնել սիրելիիդ: Եթե ծաղիկները դնում ես անկողնուն, ապա դու շատ ես ուզում տեսնել նրան, իսկ եթե դնում ես պատուհանագոգին, ապա քեզ առանց դրա էլ հիանալի ես զգում:

5, Սա քո վերաբերմունքն է սիրելիիդ անձին: Եթե նա քնած է, ապա դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպիսին կա, իսկ եթե արթուն է , ապա դու ուզում ես, որ նա փոխվի քեզ համար:

6, Այս մեկն էլ ցույց է տալիս, թե ինչքան երկար ես սիրում: Եթե ընտրում ես երկար ճանապարհ, ապա դու բավական երկար ես սիրում, իսկ կարճի դեպքում դու շուտ ես կորցնում հետաքրքրությունը սիրո մեջ:

10

9

2832

  • (լավ) (լավ) (լավ)
  • Astghik
    2013-06-14 16:34:03
    համնկնեց քեզ հետ թե ոչ :^)
  • Lily.K
    2013-06-14 16:40:32
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Astghik
    2013-06-14 16:56:10
    ամեն հարցի պատասխանը ամփոփված է ներքևում օր՝ հարց 1 ամֆոֆ պատասխան 1
  • aaaaa
    2013-06-14 16:59:43
    ապրես (բռավո) (բռավո) (բռավո) ինձ կեսը համապատասխանեցին կեսի պատասխաննել չգիտեմ :D
  • sssooo
    2013-06-14 17:00:17
    1-կարճ 2- ամբողջությամբ սպիտակ 3-կխնդրեմ կանչել 4-պատուհանագոգին 5-քնած 6-կարճ բայց որ ճիշտ ասեմ ոչ սիրահարվել եմ ոչ էլ պատրաստվում եմ ու ոչ էլ հավատում եմ որ իմ տարիքում կարա տենց բան լինի :) :) ապրես հետաքրքիր էր
  • Astghik
    2013-06-14 17:03:06
    այդպես մի ասա սերը որ գալիսա քեզ չի հարցնում և երբեմն սիրտդ իշխում էբանականությանը: Եթե չես սիրահարվել ուրեմն դեռ դրա ժամանակը չի :)
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-06-14 21:23:55
    սխալ թեստա
  • Astghik
    2013-06-15 08:49:16
    խի չհամկնեց՞ :(